Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի Ժ.8) կետով՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝

1.             Սահմանել ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները՝ համաձայն Հավելվածի։

2.            Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱՐԱՐ՝                                                            Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2026 թվականի

-----ի N ----Ն  հրաման

 

ԿԱՐԳ

 

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1.   Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), կամ Նախարարության կողմից լիազորված կազմակերպությունը:

2.   Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների hավաստագրման համար կարող են դիմել այն անձինք ովքեր ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն, կամ առնվազն հարակից ոլորտների միջին մասնագիտական կրթություն և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող վերապատրաստման վկայական, կամ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչ և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող վերապատրաստման վկայական:

3.  Հավաստագրման ենթակա են այն կազմակերպություններում, այն Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչները ովքեր աշխատանքի ընդունվելու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում դիմել են հավաստագրման ծանուցման ենթակա գոծունեության տեսակների աղյուսակում ներառվելու համար և ընդգրկվել են հրապարակված ցանկում:

4. Եթե ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչը չունի մասնագիտական բարձրագույն կրթություն, ապա հավաստագրման համար պարտադիր է ստորև նշված պայմաններին բավարարող վերապատրաստման վկայականի առկայությունը:

1)     Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստումը պետք է ներառի առնվազն  հետևյալ թեմաները՝ անատոմիա, ֆիզիոլոգիա, սպորտային բժշկություն, առաջին բուժ օգնություն, էնդոկրինոլոգիա,   անություն, սննդաբանության հիմունքներ, վարժությունների մեթոդիկա, անվտանգության կանոններ՝ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ:

2)      Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման տևողությունը չի կարող պակաս լինել 144 ժամից:

3)      Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման գործնական բաղադրիչը չի կարող իրականացվել հեռավար ուսուցմամբ:

4)      Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման դասընթացի ավարտին պետք է անցկացվի գիտելիքների ստուգում (քննություն), և ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման վկայական կարող է տրվել միայն այն մասնակիցներին, ովքեր հաջողությամբ կհաղթահարեն գիտելիքների ստուգումը:

5.  Հավաստագիր ստանալու դիմումները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

6.               Հավաստագիր ստանալու համար դիմումատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1)     անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2)    մասնագիտական բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն կամ հարակից ոլորտների առնվազն միջին մասնագիտական կրթության դիպլոմի պատճեն կամ տեղեկանք առնվազն երեք տարվա ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից)  մարզչի աշխատանքի փորձի վերաբերյալ,

3)                սյուն կարգի Կետ 4-ում նշված պայմաններին համապատասխանող վերապատրաստման վկայական,

4)                հավաստագիր ստանալու համար լրացված դիմումը՝  համաձայն Ձև 2-ի:

7.  Դիմումատուի ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրվում են Նախարարության կողմից՝ առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Փաստաթղթերի մերժման հիմք կարող են հանդիսանալ սույն կարգի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելը կամ ոչ համարժեք լինելը, որի մասին Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին:

9. Ուսումնասիրության արդյունքում բացակայող կամ պարզաբանման ենթակա փաստաթղթերի դեպքում դիմումատուին տրվում է հնարավորություն մեկ անգամ ևս հինգ աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն ներկայացնել ճշտված փաստաթղթերը: Դրանց չներկայացման կամ ներկայացումից հետո անբավարար լինելու դեպքում դիմումը մերժվում է:

10.               Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, եթե փաթեթն ամբողջական է և համապատասխանում է սահմանված պահանջներին՝ վերապատրաստման վկայագիր ստացած անձին տչվում է հավաստագիր՝ համաձայն Ձև 1-ի:

11.Հավաստագրի վավերականության ժամկետը լրանալուց հետո մարզիչը պարտավոր է դիմել նոր Հավաստագիր ստանալու համար՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

12.                Հավաստագրի վավերականության ընթացքում աշխատանքի տեղափոխության դեպքում  հավաստագիրը պահպանվում է:

13.               Ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում (անկախ սեփականության ձևից) նոր աշխատանքի ընդունվող  մարզիչները, եթե հավաստագրված չեն, պետք է աշխատանքի ընդունվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիմեն հավաստագրման:

 

2. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1.   Հավաստագրի գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝

1)     հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու.

2)    հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում մարզչական գործառույթների հետ անհամատեղելի արարք թույլ տալու.

3)    հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու.

4)    շահառուին առողջական վնաս հասցնելու.

5)     հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով մարզչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու.

6)    հավաստագիր ստացած անձի այնպիսի հիվանդությամբ տառապելու, որը կարող է խոչընդոտել մարզչական գործունեության կատարմանը.

7)     հավաստագիր ստացած անձի՝ հանցագործության համար դատապարտվելու և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

2.  Սույն կարգի 2-րդ գլխի 1-ին կետով սահմանված դեպքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարը  համապատասխան հրամանով դադարեցնում է մարզչին տրված հավաստագրի գործողությունը: Հավաստագիրը դադարեցված մարզիչը, ում տրված հավաստագրի գործողությունը դադարեցվել է սույն կարգի 2-րդ գլխի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, կարող է դիմել նոր հավաստագիր ստանալու համար՝ հավաստագրի գործողության դադարեցման օրվանից 2 տարի հետո:

  • Duration

    30.03.2026 14.04.2026
  • Type

    Order

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 99

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: