Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշման կարգավորումները սահմանել Կառավարության 2017թ. հունիսի 8-ի N 711-Ն որոշմամբ՝ հաշվի առնելով, որ այդ որոշմամբ սահմանված են հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը:

 

 

 

 

  • Discussed

    06.07.2018 - 23.07.2018

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12748

Print

Suggestions

Ջի Էյջ ՍՊԸ

12.07.2018

Հաշվի առնելով, որ Աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի և 209-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները մինչև 23.06.2018թ. կարգավորվում էր Կառավարության 03.05.2007թ. թիվ 542-Ն որոշմամբ, որով կարգավորված չէր ՀՀ տարածքից դուրս տեղափոխման բնույթի աշխատանքների հատուցման չափերը: Աշխատակիցներին այս տիպի աշխատանքների համար, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման /գրություն ԱԳ/ԺՍ-2-3/12877-17, առ 08.12.2017թ./ հատուցվում էր ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված աշխատանքային իրավական նորմերի անալոգիայի կիրառման սկզբունքով՝ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման N 2 հավելվածով: Կառավարության 03.05.2007թ. թիվ 542-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 23.06.2018թ. համաձայն` 01.06.2018թ. թիվ 613-Ն որոշմամբ: Այստեղից հետևում է, որ 23.06.2018թ. հետո, աշխատողին հատուցման չափ սահմանված չէ: Գործատուն մինչև այս նախագիծը հատուցել է ավելի մեծ գումարներ, իսկ համախառն եկամտից նվազեցման հնարավորություն տրված էր 12000 ՀՀ դրամի չափով, համաձայն 08.06.2017թ. թիվ 711-Ն որոշման: Առաջարկում եմ, նախագծում սահմանել անցումային դրույթներ կապված մինչև նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների մասով: §Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարկ վճարողը կարող է համախառն եկամտից նվազեցնել աշխատակիցներին վճարված հատուցման գումարների չափով, բայց ոչ ավելի քան Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված չափը:

See more