Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Տաթևիկ Մանուկյան 30.03.2026 21:35:45

Երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ է ներկայացնել մասնագիտական զարգացման ուղղությամբ դիմող ուսուցչի կողմից իրականացվող վերապետրաստումների վկայականներ,գիտական կամ մանկավարժական հոդվածներ,գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ,ինչպես նաև դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքի հավաստում:

Այս պահանջվող փաստաթղթերի մեջ ներառված չեն ուսուցչի ստացած շնորհակալագրերը`<<Տարվա լավագույն >>անվանակարգում հաղթող ճանաչված կամ օլիմպիադայում սովորողի բարձր ցուցանիշների դեպքում ստացած:Այս շնորհակալագրերը ևս վկայում են ուսուցչի պատրաստվածության բարձր մակարդակի և կարողունակությունների մասին:

Առաջարկում եմ վերանայել օրենքը և ուսուցչի կողմից ստացած շնորհակալագրերը,պատվոգրերը համարել պահանջվող փաստաթղթերի շարքում կամ միավոր տրամադրել դրանց առկայության դեպքում:

Դիտարկումը նախագծին վերաբերելի չէ:

2 Փառանձեմ Խանգելդյան 02.04.2026 13:09:07

«Նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի   <<Ընդհանուր դրույթներ>> բաժնի 14-րդ կետի համաձայն <<Հավակնորդը կարող է դիմել նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների առանձին հավաստագրերի , որևէ երկու տեսակի հաստատության հավաստագրերի կամ բոլոր երեք տեսակների/այսուհետև միասնական/ հավաստագրերի թեստավորման մասնակցության համար>> և ըստ 15-րդ կետի <<Միասնական հավաստագրումը հավակնորդին հնարավորություն է տալիս  մասնակցելու նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների միավորմամբ տնօրենի թափուր տեղի մրցույթին>>, իսկ 16-րդ կետում շարադրված է, որ <<Նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների միավորմամբ գործող հաստատության տնօրենի  թափուր տեղի մրցույթին կարող է մասնակցել նաև երեք ոլորտների առանձին հավաստագիր ունեցող անձը>>։ Կարմիրով նշված ձևակերպումը հասկանալի չէ, խոսքը երեք ոլորտներից որևէ մեկից ունեցած հավաստագրի մասին է՞, եթե այո, այդ դեպքում մոտիվացիան անհասկանալի է, հավակնորդը իր ժամանակը տրամադրում է յուրաքանչյուր երեք ոլորտներից մեկական հավաստագիր ձեռք բերելու և մասնագիտական ուսումնական հաստատությունների միավորմամբ կառույցը ղեկավարելու համար, մինչդեռ ընդամենը մեկին մասնակցելով էլ կարող է հավակնել ղեկավարի պաշտոնին։Իմ կարծիքով որքան էլ մասնագետը կառավարչական հմտություններ ունենա և անգիր իմանա օրենսդրության պահանջները, կարևոր է նաև ոլորտի առանձնահատկություններին տիրապետելը որպես հաստատության ամբողջական առաջնորդ։Առաջարկում եմ 16-րդ կետում ավելի հստակեցնել պահանջները։ Դրական եմ համարում 34-րդ կետի պահանջը՝ քննասենյակում հավակնորդի տեղը վիճակահանությամբ որոշելու պահանջը։

Շնորհակալություն: Դիտարկումները կքննարկվեն:

3 Հովհաննես Ստեփանյան 07.04.2026 12:55:29

Խնդրում եմ վերանայեք,նախագիծ բաժնում տեղադրված է կառավարման խորհրդի կարգը

Ընդունվել է ի գիտություն:

4 Տիգրան Բաբախանյան 07.04.2026 13:02:10

Հարգելի հեղինակ, նախագծի վերնագիրը և նախագծի բովանդակությունը չեն համապատասխանում իրար, խնդրում եմ պարզաբանեք

Շնորհակալություն դիտարկման համար: Խնդիրը շտկվել է:

5 Լուսինե Ասատրյան 13.04.2026 21:59:17

Կարծում եմ` որևէ ուսումնական հաստատություն կարող է ղեկավարել մարդ, ով ղեկավարման հմտություններ ունենալուց առաջ պարտավոր է տիրապետել տվյալ ոլորտի առանձնահատկություններին, նրբություններին և ով պետք է լինի տվյալ ոլորտի մասնագետ։ Ուստի, նպատակահարմար չէ միասնական հավաստագրումը։

Ցանկալի կլինի մասնավորապես նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պարտադիր պահանջը լինի նախադպրոցական մանկավարժի որակավորում ունենալը, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի լիարժեք ապահովել նուհ֊ի կրթական գործընթացը։

Շնորհակալություն դիտարկման համար:

Նախագծով ներկայացված է, թե որ ոլորտների վերաբերյալ հարցեր է ներառում թեստը: Միասնական հավաստագրման դեպքում պահպանված են որորտային օրենսդրության և ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ հարցերը:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: