Add to favourites
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասի։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների/կենտրոնների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։
Անհրաժեշտ է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգված գործունեությամբ զարգացնել զբոսաշրջային կենտրոն/գյուղ համարվող բնակավայրերի ներուժը, ինչպես նաև ճանաչելի դարձնել հայկական զբոսաշրջային արդյունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում։
-
Discussed
27.03.2026 - 13.04.2026
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 386
Print