Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         «Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյան մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարու­թյան որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (17.11.2017թ. ՀՕ-216-Ն) ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) և դրա կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված ՀՀ վարչապետի 2018թ. փետրվարի 22-ի N 169-Ա որոշման հավելվածի դրույթներով, համաձայն որոնց՝ ՀՀ կառավարության որոշակի գործառույթներ վերապահվում են ՀՀ կառավարության համապատասխան լիազոր մարմնին: 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

         Կուտակային կենսաթոշակային համակարգը ճկուն դարձնելու նպատակով ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ կառավարության մի շարք որոշումներ: Միաժամանակ, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 9-րդ հոդվածի 9-րդ  մասով, 10-րդ հոդվածի 2-րդ  մասով, 16-րդ հոդ­վածի 2-րդ  մասով, 46-րդ հոդվածի 5-րդ  մասով, 47-րդ հոդվածի 2-րդ  և 7-րդ մասերով և 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթները կկարգավորվեն համապատասխան պետական լիազորված մարմինների հրամաններով:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

         Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, իսկ դրանցով կարգավորվող իրավահարաբերությունները կսահմանվեն ՀՀ կառավարության համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով:

 

  • Discussed

    03.07.2018 - 03.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7913

Print