ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով ՀՀ 2025 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-Ն օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածները և Վարչապետի 2026 թվականի հունվարի 20-ի N 39-Ա որոշման հավելվածի 4-րդ կետը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով՝
- հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի ներկայացման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման, երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման գործընթացները, որոնք իրականացվելու են թույլտվությունների տրամադրման https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով,
- ջրօգտագործման թույլտվության կասեցման կարգը լրացվել է նոր կետով համաձայն որի՝ եթե ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ժամանակ լիազոր մարմին չի ներկայացվել օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է։ Կասեցումն ուժը կորցրած է ճանաչվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը լիազոր մարմին ներկայացվելու դեպքում։ Կասեցման ժամկետը չի հաշվարկվում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի մեջ։
- ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթի տիտղոսաթերթից հանվել է ստորագրության ղեկավարի ստորագրությունը՝ հաշվի առնելով, որ ջրօգտագործման թույլտվության պայմաններից և ապահանջներից հետո դրվում է էլեոկտրոնային ստորագրություն,
- հանվել է հայտին կից ներկայացվող փաստաթղթերի պատճեների ներկայացման պահանջը՝ քանի որ դիմողի նույնականացումից հետո տարբեր առցանց շտեմարաններից անհրաժեշտ տվյալներն ինքնաշխատ գեներացվում են։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունումը կնպաստի ՋԹ տրամադրման թվայնացման գործընթացի լիարժեք իրականացմանը, կթեթևացնի ջրօգտագործողի վարչական բեռը։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթ ուղղությունից՝ «ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը»։
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանության նպատակով Նախագծով տրվել են կարգավորումներ, որոնք միտված են ՋԹ տրամադրման թվայնացման գործընթացի հստակեցմանը և լիարժեք իրականացմանը։
-
Duration
26.03.2026 14.04.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Nature protection, Energy and natural resources, Economy, Transport, Water economy
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 109
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.