«Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված օրենսդրական կարգավորումը, ժամկետների առումով որոշակի խոչընդոտներ Է առաջացնում ծրագրերի ցուցանիշների սահմանման համար, քանզի դրանցում ներառված միջոցառումների որոշ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներ ձևավորվում են հաջորդ տարվա տարեսկզբին, իսկ տվյալ տարվա բյուջետային հայտը ներկայացվում է ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին և հաստատվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ուստի առաջարկվում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծերի կազմում տարեկան ծրագիրը ԱԺ ներկայացնելու պահանջը հանելու և դրա փոխարեն ծրագիրը ՀՀ կառավարության հաստատմանը պետական բյուջեի հաստատումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնելու այլընտրանքի կիրառումը։
Առաջարկվող փոփոխությունով նախատեսվում է տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվությունը Կառավարության կողմից Ազգային ժողով ՀՀ պետական բյուջեի նախագծում ներկայացնելու պահանջը փոխարինել դրանց՝ պետական բյուջեի հաստատումից հետո Կառեավարության կողմից հաստատմամբ։
-
Discussed
26.03.2026 - 10.04.2026
-
Type
Law
-
Area
Nature protection, Energy and natural resources, Territorial administration and development, Water economy, Inspection system
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 569
Print