Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը և որոշման ընդունման անհրաժեշտությունը.

Սույն որոշման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 160-րդ կետի 3-րդ ենթակետով, 164-րդ, 182-րդ, 192-րդ կետերով և 198-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դրույթներից: Մասնավորապես, առկա է ռազմավարական կառավարման համակարգի առանձին բաղադրիչներ ու ընթացակարգեր մանրամասն սահմանելու անհրաժեշտություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.

Ուղեցույցը հստակ սահմանում է ռազմավարական փաստաթղթերի մշակման, իրականացման ու մշտադիտարկման ընթացակարգերը, մեթոդական շրջանակը, ինստիտուցիոնալ կառուցակարգերը, տալիս է դրանց կառուցվածքը, սահմանում է հստակ ձևաչափեր ու հարցաթերթեր։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Նախագիծը մշակվել է ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի կողմից:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) դրույթներից և Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից։

  • Discussed

    24.03.2026 - 08.04.2026

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Office of the Deputy Prime Minister

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 829

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: