Add to favourites

<Քաղաքացիական կացության ակտերի մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները «1.Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը, ինչպես նաև դրանցից բխող, սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումների կողմից (այսուհետ՝ ՔԿԱԳ տարածքային մարմին):

Մահվան գրանցումը Երևան քաղաքում կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող համապատասխան տարածքային մարմնում:

 

 

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում՝ քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու և այդ գրառման հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տալու  միջոցով»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

    «Հոդված 8.  Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը

  1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող էլեկտրոնային փաստաթղթեր են, որոնք տրամադրվում են Էլեկտրոնային տեսքով նաև փաստաթղթային կրիչի վրա:
  2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականների փաստաթղթային կրիչները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտով պատրաստվում են տպագրական եղանակով և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
  3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմնի կողմից տրվում է քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու հետ միաժամանակ, իսկ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը՝ ՔԿԱԳ տարածքային մարմիններին համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում:
  4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը տրվում են քաղաքացիական կացության ակտը գրանցող կամ դրա մեջ ուղղում կամ փոփոխություն կամ լրացում կատարող համապատասխան մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:
  5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի վրա զետեղվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը:
  6. Քաղաքացական կացության ակտի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկության ստուգումը կարող է կատարվել սույն հոդվածի 4-րդ մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
  7. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները,  դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները, ինչպես նաև դրանց ոչնչացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
  8. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 4.Օրենքի 9-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված ակտային գրանցումների հիման վրա, այն մարմնի կողմից ում վկայականի կրկնօրինակ  ստանալու դիմում է ներկայացվել»:

  • Լրացնել նոր 1.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ՝

«1.1.Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմում կարող է ներկայացվել սույն օրենեքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններին՝ անկախ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դիմողի մշտական բնակության վայրից»:

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը և ժամկետներ սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:

 

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 23-րդ, 30-րդ, 38-րդ, 43-րդ,  56-րդ, 62-րդ, 68-րդ հոդվածները»:

 

Հոդված 6. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքը ուժի մեջ է 2019 թվականի հունվարի 1-ից:

 

  • Discussed

    03.07.2018 - 18.07.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil acts registration

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7866

Print

Suggestions

Mara Aslanyan

04.07.2018

Կեղծիքներ հայտնաբերել

See more