«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի օգոստասի 21-ի N 1184-Ա «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
Ներդրումային ծրագրով նախատեսվում է Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծում, որը ծառայելու է ոչ միայն Համահայկական ամառային և ձմեռային խաղերի անցկացման ժամանակ որպես մարզիկների կեցության վայր, այլ նաև խաղերից դուրս օգտագործվելու է երիտասարդական տարբեր հավաքների, սփյուռքահայ ուսանողների կեցության, Հայաստան - Սփյուռք բազմաբովանդակ ծրագրերի, ինչպես նաև հանգստի և ժամանցի կազմակերպման նպատակներով։ Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 20.9 մլրդ ՀՀ դրամ, որն իրականացվելու է 3 փուլով, իսկ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 6000 անձ ընդունելու հնարավորություններով ժամանակակից մարզական ավան և շուրջ 1240 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է նաև շուրջ 20,000 ծառի տնկում, իսկ կառուցապատման սկզբնական փուլերում օգտագործվելու են կոնստրուկցիոն լուծումներ՝ էկո տնակներ, ճաշարան, բժշկական սպասարկման կենտրոն, ինչպես նաև իրականացվելու են ենթակառուցվածքների բարեկարկգման աշխատաքներ։
Միևնույն ժամանակ, ներդրումային ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի ծավալի նախապատրաստական աշխատանքներ և էական կապիտալ ներդրումներ։ Այդ ժամանակահատվածում Կազմակերպությունը հիմնականում կատարելու է ծրագրի մեկնարկի և հետագա զարգացման համար անհրաժեշտ ծախսեր՝ դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման։ Այս պայմաններում կառուցապատման իրավունքով հողի տրամադրման պայմանագրով նախատեսվող տարեկան վճարի ամբողջ բեռը Կազմակերպության վրա թողնելը կարող է բացասաբար անդրադառնալ ծրագրի բնականոն մեկնարկի և արդյունավետ իրականացման վրա։ Ուստի առաջացել է գործող որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն՝ առաջին 60 ամիսների ընթացքում պետական աջակցության հատուկ մեխանիզմ նախատեսելու նպատակով։
-
Duration
24.03.2026 08.04.2026 -
Type
Order Decision
-
Area
Sport and youth, Economy
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 56
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.