Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արայիկ Սահակյան 01.04.2026 15:22:00

ԱՌԱՋԱՐԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը դեռևս իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1974-Ն որոշմամբ նախատեսված  գործառույթներ և ինչպես ներկայացված իրավական ակտի նախագծում է առաջարկվում Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման գործընթացի սահուն իրականացման, ինչպես նաև առողջապահության նախարարության առանձին գործառույթների անխափան իրականացումն ապահովելու նպատակով, նկատի ունենալով նաև այն հանգամանքը որ իրավական ակտի նախագծի հիմնավորման 5-րդ կետում առաջարկվում է ՊԱԳ ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված գումարների նվազեցում չկատարել` առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության արդեն փոքրաթիվ 19 հոգանոց (փորձառու և գործին նվիրված) անձնակազմին ներառել առողջապահության նախարարության կամ հիմնադրամի կազմում որպես առանձին ստորաբաժանում, մինչև իր գործառույթների վերջնական իրականացումը և հիմնադրամի ամբողջական ձևավորումը, ինչը Առողջության Համընդհանուր ապահովագրության մասին ՀՀ օրենքով նախատեսված է 2028 թվականի հունվարի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1974-Ն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը վերապահված է Առողջության համընդհանուր ապահովագրության պետական  հիմնադրամին:

2 Արայիկ Սահակյան 06.04.2026 14:15:35

ԱՌԱՋԱՐԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ներկայացրած իրավական ակտի վերնագիրը ճշգրտման կարիք ունի (տեքստում գրված է Հայաստանի Հանրապետության որոշում)

Իրավական ակտի նախագծում տեղ գտած Առողջության ապահովման պետական հիմնադրամ հասկացությունը անհասկանալի ձևակերպում է, եթե այն Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին է փոխարինում արդյոք սա նշանակում է նահանջ համընդհանուր ապահովագրության գաղափարից։

Իրավական ակտի նախագծի 2-րդ կետը՝ որոշումն ուժի մեջ մտնելու առումով, հստակեցման կարիք ունի համապատասխանեցնելու իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին։

Իրավական ակտի նախագծի 2-րդ կետում հղում է կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողովին, մինչդեռ այդ հանձնաժողովի ստեղծման մասին որևէ իրավական փաստաթուղթ հայտնի չէ, իսկ հանձնաժողովի ստեղծման և գործունեության վերաբերյալ օրենսդրական հիմքերի ձևավորման պահանջը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1953-Ա Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշման 9-րդ կետի, 3) ենթակետով՝ փոփոխություն կատարել՝ նախատեսելով ներգրավել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով ստեղծելու և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելու մասին դրույթներ:

Իրավական ակտի նախագծի հիմնավորման բաժնի 1-ին կետում նույնպես նշվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը մեր կարծիքով պետք էր միաժամանակ ներկայացվեր «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշուման նախագծով, որպեսզի հնարավոր լիներ սահմանել հստակ ժամկետներ հանձնման–ընդունման աշխատանքների իրականացման համար։

Իրավական ակտի նախագծի հիմնավորման բաժնի 2-րդ կետով առաջարկվում է դադարեցնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեությունը, ինչը հակասում է նույն նախագծի 4-րդ կետի դրույթներին՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ստեղծման գործընթացի սահուն իրականացմանը, ինպես նաև առողջապահության նախարարության առանձին գործառույթների անխափան իրականացմանը, քանի որ պետական առողջապահական գործակալության 19 հոգանոց անձնակազմը ներկայում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1974-Ն որոշման 1-ին կետի 14 ենթակետերով սահմանված բնակչության խմբերի բուժսպասարկումը։

Իրավական ակտի նախագծի հիմնավորման 5-րդ կետում տեղ են գտել անհասկանալի ձևակերպումներ ՊԱԳ-ում մնացած՝ թվով 19 հոգանոց անձնակազմի հետագայի վերաբերյալ՝ մասնավորապես կարճաժամկետ ռեզերվում գտնվողների վարձատրության, առողջապահության նախարարությանը տրամադրվող 6 նոր հաստիքների վերաբերյալ ոչ հստակ դրույթներ, այն դեպքում որ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի անձնակազմը դեռևս ամբողջությամբ համալրված չէ։

Անհասկանալի է նաև, թե ինչ չափանիշների կամ ում սուբյեկտիվ կամարտահայտության հիման վրա են ՊԱԳ-ի որոշակի թվով աշխատակիցներ տեղափոխվել առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ, իսկ մնացած մասը ոչ, կամ ասենք ինչպես է, որ շուրջ 20 տարվա վերահսկողական ծառայությունների անբասիր աշխատանքային փորձ ունեցող, առավել դժվար և պատասխանատու ստուգումների մեջ մշտապես ներգրավված, գիտությունների թեկնածու աշխատողը /ի դեպ ՊԱԳ-ի միակ գիտությունների թեկնածուն/ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ անգամ որպես սովորական մասնագետ տեղափոխվելու առաջարկ չի ստացել։

 

 


Ավելացվել է «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» բառը:

 

 


«ապահովման պետական» բառերը փոխարինվել է  «համընդհանուր ապահովագրության» բառերով:

Չի ընդունվել:
Հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ կետում նշված աշխատանքների (հանձնման-ընդունման աշխատանքներ) իրականացման համար շրջանառվում է այլ իրավական փաստաթուղթ և վերջինիս կատարման համար ժամկետները կանխատեսելի չեն, հետևաբար ժամկետ չի սահմանվում:
Հանձնման-ընդունման աշխատանքների իրականացման համար հանձնաժողովի ստեղծման Վարչապետի որոշման նախագիծը շրջանառվել է սույն նախագծի շրջանակներում: 
Նախագծերի տարատեսակ բնույթի լինելու (նորմատիվ և լոկալ) հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով E-draft կայքի աշխատանքային կարգավորումները, նշված որոշումը կայքում չի դրվել:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1974-Ն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը վերապահված է Առողջության համընդհանուր ապահովագրության պետական հիմնադրամին: 

 

 

Ներկայացված դիտարկումները դուրս են Նախագծի բովանդակության շրջանակներից: 

3 Karen Avagyan 02.04.2026 12:48:54

Հետաքրկիր առաջարկը։ Համաձայն եմ։

.

4 Karen Avagyan 03.04.2026 12:47:17

Կայքը չի տալիս հնարավորություն ուղղել հանգարցակի եղած տառասխալը։ Դա շատ վատ է։ Նկատի ունեցեք։ Հետաքրքիր առաջարկ է։

.

5 Karen Avagyan 06.04.2026 16:00:13

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԱՐԱՅԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԻԱՅՆ 01․04․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՊԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՏ։

,

6 Դավիթ Ստեփանյան 02.04.2026 12:56:05

Միանում եմ Արայիկ Սահակյանի կողմից ներկայացված առաջարկին։

.

7 Արմեն Ալեքսանյան 02.04.2026 15:23:36

Համամիտ եմ առաջարկին

.

8 Էդգար Գրիգորյան 02.04.2026 15:34:30

Համամիտ եմ առաջարկին

.

9 Ռուզաննա Հակոբյան 03.04.2026 12:14:55

Համաձայն եմ առաջարկին

.

10 Margarita Kocharyan 03.04.2026 12:20:20

Համաձայն եմ

.

11 Նունե Խաչատրյան 03.04.2026 13:20:31

Միանում եմ Արայիկ Սահակյանի առաջարկին

.

12 Նունե Խաչատրյան 06.04.2026 16:30:08

Համաձայն եմ 01.04.2026-ի առաջին առաջարկին

,

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: