ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է Էկոնոմիկայի նախարարությունում շահագրգիռ մարմինների հետ կայացած բազմաթիվ հանդիպումների արդյունքում այն արդիականացնելու՝ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող իրավակարգավորումներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին առավել լավ համապատասաանեցնելու և վտանգավոր սննդամթերքի և կերի օգտահանման և ոչնչացման ընթացակարգերը հստակեցնելու հանգամանքով՝ ոչնչացման գործընթացում ապահովելով բնապահպանական և առողջապահական երաշխիքները:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել սննդամթերքի և կերի արտադրության ու շրջանառության փուլերում գործող շահագրգիռ կողմերի համար վտանգավոր արտադրանքի օգտահանման և ոչնչացման ընթացակարգերը՝ ապահովելով վտանգավոր սննդամթերքի և կերի օգտահանման և ոչնչացման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող իրավակարգավորումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգերի պահանջները:
Սույն նախագծի ընդունման դեպքում կկարգավոևվեն ներքին շուկայում բացահայտված վտանգավոր սննդամթերքի և կերի օգտահանման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները։ Մաքսային հսկողության ներքո գտնվող, այդ թվում՝ ՀՀ ներմուծվող, ինչպես նաև ՀՀ տարածքում ստացված՝ օտարերկրյա ապրանքի կարգավիճակ ունեցող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի և կերերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ոլորտը կարգավորող ԵԱՏՄ իրավական ակտերով, մասնավորապես՝ ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխանաբար՝ ԵՏՀ խորհրդի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժական-սանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317, ԵՏՀ խորհրդի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» թիվ 318 և ԵՏՀ խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և ԵՏՄ մաքսային տարածքում միասնական կարանտին և բուսասանիտարական պահանջների ներկայացումը կարանտին և բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներին» թիվ 157 որոշումներով։ Հայտնում ենք նաև, որ «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը կարգավորվում է ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1681-Ն որոշմամբ։
ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և պետական հսկողության (վերահսկման) այլ տեսակների ենթակա ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով միայն պետական հսկողության (վերահսկման) համապատասխան տեսակի իրականացումից հետո, հետևաբար, սույն նախագիծը չի վերաբերում մաքսային հսկողության ներքո գտնվող արտադրանքի վրա։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետից («Գյուղատնտեսություն» բաժին) https://www.gov.am/files/docs/4586.pdf, որի համաձայն, գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է նաև պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրության կատարելագործմանը։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ուժը կորցված կճանաչվի Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշումը և կհստակեցվեն սննդամթերքի և կերի արտադրության ու շրջանառության փուլերում գործող շահագրգիռ կողմերի համար օգտահանման և ոչնչացման ընթացակարգերը, կկրճատվի օգտահանում և ոչնչացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար ավելորդ բեռը, կնպաստի սննդամթերքի անվտանգության բարձրացմանը, գործող իրավակարգավորումների չափանիշների հետ ներդաշնակեցմանը:
-
Duration
23.03.2026 13.04.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 79
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.