ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը (այսուհետ նաև Օրենք), որի 2-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն, շահերի բախումն իրավիճակ է, երբ Հիմնադրամի մարմնում պաշտոն զբաղեցնող անձի, ինչպես նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ) անդամի մասնավոր շահերը կամ հանրային իշխանության մարմնում կամ իրավաբանական անձի մարմիններում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերն ազդում են կամ կարող են ազդել նրա՝ Հիմնադրամի մարմնում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված լիազորությունների (գործառույթների) անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետով ՀՀ կառավարությանն է վերապահված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, ինչպես նաև հիմնադրամի կառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման հայտարարման կարգը հաստատելը:
-
Duration
20.03.2026 04.04.2026 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Status
Views 31
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.