Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

                               2026 թվականի                                      N     - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 21-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)   Որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել  «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով, իսկ 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով

2)  Որոշման վերնագրում, 1-ին կետում, Որոշման հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «չափման միջոցների» բառերը փոխարինել «չափման միջոցի» բառերով.

3)  Որոշման նախաբանում «18-րդ հոդվածը» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը» բառերով:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                                             Ն. Փաշինյան

 

 

  • Discussed

    17.03.2026 - 05.04.2026

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 558

Print

Suggestions

Նարինե Վարդանյան

18.03.2026

Նախագիծը տեղին,առաջարկություն չունեմ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: