«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2026 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի
N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276–Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 7-րդ կետում «2024 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով․
2) Հավելվածի 10-րդ կետում «3» թիվը փոխարինել «4․5» թվով․
3) Հավելվածի 11․1-ին կետում «մնացած փոխհատուցման գումարի» բառերը փոխարինել «մնացած փոխհատուցման գումարի՝» բառերով․
2․ Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Duration
13.03.2026 28.03.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 168
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.