Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում միջգերատեսչական փոխգործելիության հարթակների ներդրմամբ և գործարկմամբ, որի արդյունքում զինապարտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը Պաշտպանության նախարարության (զինվորական կոմիսարիատների) կողմից ստացվում է ինքնաշխատ եղանակով համապատասխան պետական մարմինների էլեկտրոնային շտեմարաններից։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի կարգավորմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների վրա դրված է զինապարտների գրանցամատյան վարելու, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակներ կազմելու և զինվորական կոմիսարիատներին ներկայացնելու, ինչպես նաև բնակության վայրի կամ աշխատանքի (ուսումնական հաստատության) փոփոխության վերաբերյալ տվյալներ տրամադրելու պարտավորություն։ Նշված մեխանիզմը ձևավորվել է այն պայմաններում, երբ զինապարտների վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնացված կերպով չէր հավաքագրվում և պետական մարմինների միջև տվյալների փոխանակումն իրականացվում էր հիմնականում ձեռքով կամ գրավոր հաղորդումների միջոցով։ Միևնույն ժամանակ փոփոխության է ենթարկվել քաղաքացու բնակության վայրի հաշվառման կամ հաշվառման փոփոխության իրականացման սահմանափակումը՝ կապված զինվորական կոմիսարիատներում նրա ունեցած պարտավորությունների հետ, ինչի արդյունքում առաջարկվում է, որ հաշվառումը կամ հաշվառման փոփոխությունը չդիտարկվի որպես սահմանափակում։ Զինապարտների վերաբերյալ տվյալները զինվորական կոմիսարիատներին հասանելի են դառնում բնակչության պետական ռեգիստրի և այլ համապատասխան պետական շտեմարանների հետ փոխգործելիության միջոցով, ինչը ապահովում է տվյալների ամբողջականությունը, արդիականությունը և ինքնաշխատ փոխանցումը՝ առանց քաղաքացու մասնակցության։ Գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատին տեղեկացնել հաշմանդամություն ունեցող զինապարտների վերաբերյալ։ Քաղաքացիական կացության ակտերում զինապարտի տվյալների փոփոխության կամ մահվան գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայումս առկա է արդարադատության նախարարության վարած պետական ռեգիստրներում։ Զինապարտի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման, ազատությունից զրկման կամ պատժի կրումից ազատման վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է իրավապահ մարմինների միասնական տեղեկատվական համակարգերում։ Հյուպատոսական հաշվառման, արտերկրում գտնվելու և վերադարձի վերաբերյալ տվյալները համակցված կերպով հասանելի են արտաքին գործերի նախարարության և ազգային անվտանգության ծառայության համապատասխան համակարգերում։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայումս զինապարտների վերաբերյալ տվյալների հիմնական մասը առկա է համապատասխան պետական մարմինների վարած էլեկտրոնային շտեմարաններում, իսկ այդ տվյալների ստացումը հնարավոր է իրականացնել միջգերատեսչական փոխգործելիության հարթակների միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։ Այս պայմաններում գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների կողմից զինապարտների առանձին գրանցամատյանների վարումը և ցուցակների ներկայացումը հանգեցնում է նույն տեղեկատվության կրկնակի հավաքագրման, վարչարարական բեռի ավելացման և տվյալների հնարավոր անհամապատասխանության։ Առաջարկվող նոր կարգավորման շրջանակում զինապարտության ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը զինվորական կոմիսարիատներին տրամադրվում է  փոխգործելիության հարթակի միջոցով, ինչը էականորեն նվազեցնում է համապատասխան պետական մարմինների վրա դրվող վարչարարական բեռը և ապահովում տվյալների արդիականությունը։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները։

  Օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և կամ այլ ռազմավարություններ։

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ լուծելով նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:

 

  • Duration

    12.03.2026 28.03.2026
  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 216

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: