Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 __ մարտի 2026 թվականի N _____-Ն

 ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ 2025 թվականի սեպտեմբերի 26-ի համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորությունները պատճաշ կատարելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Օտարերկրացիների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կայանալիք` «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) կողմերի 17-րդ միջազգային համաժողովին (այսուհետ՝ COP17 համաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց համար գործում է վիզային ռեժիմ, Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի վիզա կարող են ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում` Կոնվենցիայի քարտուղարության կողմից տրամադրված` գրանցված մասնակցի հավաստագիր ներկայացնելու դեպքում:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից.

2) COP17 համաժողովի մասնակիցների նկատմամբ կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման 2-րդ հավելվածի 1.4-րդ կետի պահանջը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ապահովել սույն որոշմամբ սահմանված ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ փոփոխությունները E-VISA էլեկտրոնային համակարգում։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Կոնվենցիայի քարտուղարությունից ստացվելուն պես` անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 2-րդ կետում նշված պետական տուրքի չափի մասին:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 5-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 2-րդ կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձանց մուտքի վիզաների համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:

7. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի վիզա (մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով)՝ հաշվի առնելով COP17 համաժողովի անցկացման ժամկետները։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                     Ն. Փաշինյան

 

2026թ. մարտի __
Երևան

 

  • Duration

    11.03.2026 02.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Justice, Security, State revenue, Nature protection, International relations, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 231

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: