«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1872-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
1. Անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նույն որոշման ընդունման համար հիմք հանդիսացող ԵՏՀ խորհրդի 2022 թվականի օգոստոսի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 877 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 120 որոշման գործողության ժամկետով (մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը), ինչը նշված է որոշման 2-րդ կետում։
Հաշվի առնելով, որ ԵՏՀ խորհրդի 2022 թվականի օգոստոսի 19-ի N 120 որոշման գործողության ժամկետը լրացել է և ներկայումս այն չի գործում, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել։
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշման համար հիմք հանդիսացող ԵՏՀ խորհրդի 2022 թվականի օգոստոսի 19-ի N 120 որոշումը ներկայումս չի գործում, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշման կարգավիճակը փոխելու (այսինքն սահմանել որպես «Չի գործում») խնդրանքով։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված դիրքորոշումն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշման կարգավիճակի փոփոխությունը հնարավոր է կատարել միայն այն ընդունող մարմնի կողմից՝ վերը նշված ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում։», անհրաժեշտ է ընդունել սույն որոշումը։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Վերոգրյալ առկա խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը։
4․ Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան առկա դրույթի կիրառումն ապահովվելն է։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 11-րդ «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» կետի՝ մասնավորապես 11․4-րդ ենթակետի «2023-2026թթ․ մարդու առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պահպանություն՝ ըստ անհրաժեշտության նոր տեխնիկական կանոնակարգեր մշակելու, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու միջոցով» դրույթից։
-
Duration
10.03.2026 25.03.2026 -
Type
Decision
-
Area
Economy, Transport
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 64
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.