ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում` «4 542 802,8» (չորս միլիարդ հինգ հարյուր քառասուներկու միլիոն ութ հարյուր երկու հազար ութ հարյուր) թիվը և բառերը փոխարինել «4 564 824,0» (չորս միլիարդ հինգ հարյուր վաթսունչորս միլիոն ութ հարյուր քսանչորս) թվով և բառերով,
բ. 2-րդ ենթակետում`«5 169 813,3» (հինգ միլիարդ մեկ հարյուր վաթսունինը միլիոն ութ
հարյուր տասներեք հազար երեք հարյուր) թիվը և բառերը փոխարինել «5 191 834,5» (հինգ միլիարդ մեկ հարյուր իննսունմեկ միլիոն ութ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր) թվով և բառերով,
2) թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
3) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
4) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
5) թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Duration
09.03.2026 27.03.2026 -
Type
Decree
-
Area
Financial
-
Ministry
Akhuryan Municipality of of Shirak Marz
-
Status
Views 75
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.