«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՀՀ կառավարության 2025թվականի դեկտեմբերի 25-ի N 1958-Ն որոշմամբ սահմանված է մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը, որը գործող ռեֆերենս կայանների համար ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, ագլոմերացիայի (ք. Երևան) համար՝ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։ Սակայն, հիմք ընդունելով Կառավարության 2025թ. մայիսի 22-ի N 611-Լ որոշմամբ հաստատված Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025–2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը, Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված են մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը, որը ուժի մեջ է մտնելու 2030 թվականի հունվարի 1-ից։ Համաձայն Ծրագրի «մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացումը» միջոցառման նախատեսվում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։ Միասնական մոնիթորինգի ցանցի ստեղծումը կապահովի տվյալների համադրելիություն և արդյունավետ մոնիթորինգ՝ օդի որակի չափորոշիչներին համապատասխան:
Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է երկարաձգել N 1958-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2030թ. հունվարի 1-ը՝ հնարավորություն տալով իրականացնել Ծրագրով նախատեսված միջոցառումները և լիարժեք ապահովել Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված օդի որակի գնահատման չափանիշների կիրառումը:
-
Duration
09.03.2026 24.03.2026 -
Type
Decision
-
Area
Healthcare, Nature protection, Territorial administration and development, Public healthcare
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 197
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.