ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող եկամուտների և կատարվող ծախսերի ճշգրիտ և իրատեսական պլանավորում։
Մասնավորապես, փոփխությունները և լրացումներն անհրաժեշտ են 2026 թվականին բյուջեի ֆոնդային մասում պլանավորված եկամուտների և ծախսերի գումարները, բյուջետային գործառնական ու տնտեսագիտական դասակարգումները նոր հաստատված ծրագրերին համապատասխանեցնելու համար, քանի որ 2025 թվականին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրած «Մեղրի և Ագարակ քաղաքների բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում» սուբվենցիոն հայտը հետաձգվել էր 2026 թվական, իսկ 2026 թվականին այն մերժվել է։ 2026 թվականի համար ներկայացվել է նոր «Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում՝ Կարճևան, Կուրիս, Գուդեմնիս, Վարհավար, Թխկուտ, Վարդանիձոր գյուղերում», «Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկ և Փարամազի փողոցների ասֆալտապատում» և «Մեղրի քաղաքի Կենտրոնական հրապարակի սալարկում» սուբվենցիոն հայտերը։
2.Կարգավորման նպատակը և բնույթը.
Սույն որոշումով նախատեսվում է ճշգրտել փաստացի հավաքագրվող մուտքերը և կատրվող ծախսերը։
3.Ակնկալվող արդյունքը.
Բյուջեում փոփոխությունները և լրացումները կհանգեցնեն եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարման փաստացի ճշգրտված կատարողականի արտացոլմանը։
4.Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N153-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N153-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կունենանք Մեղրի համայնքի առավել իրատեսական բյուջե։
-
Duration
04.03.2026 19.03.2026 -
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Meghri municipality of Syunik marz
-
Status
Views 85
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.