«Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______________ 2026 թվականի N ____ - Ն
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ
ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հաստատել աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը՝ համաձայն հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը կազմակերպել աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցի մեթոդաբանության մշակումը և հաստատումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
-
Duration
03.03.2026 18.03.2026 -
Type
Decision
-
Area
Justice, Security
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 307
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.