Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել բարձրագույն կրթության մասնագիտությունների, դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը:

Ընդունման դեպքում նաև ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշումը:

 

  • Discussed

    03.03.2026 - 18.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 944

Print

Suggestions

Արմիդա Բադալյան

17.03.2026

Այս նախագծում խիստ անընդունելի է քույրական գործ և մանկաբարձություն մասնագիտությունների միավորումը, քանի որ մանկաբարձությունը առանձին կարևորագույն մասնագիտություն է՝ առանձնահատուկ մասնագիտական տրամաբանությամբ։ Առաջարկում եմ վերանայել և խմբագրել նախագիծը։

Մարինե Ալեքսանյան

17.03.2026

Որպես կրթական ոլորտի ներկայացուցիչ, համարում եմ որ տվյալ որոշման նախագիծը չի արտացոլում որակավորումների ազգային շրջանակը, նախագծում առկա չեն կրթական ծրագրերի անվանումները, չեն արտացոլվում զբաղվածության շրջանակները։ ՀՀ -ում Քույրական գործի բակալավրը քիչ հավանական է որ կշարունակի կրթությունը մագիստրոսական մակարդակում։ Առաջարկում եմ կազմակերպել քննարկումներ մասնագիտական հանրության շրջանում;

Կաքավ Գալստյան

17.03.2026

Ես բուժքույր եմ, ներկայումս շարունակում եմ կրթությունս Էրեբունի բժշկական ակադեմիայի Քույրական գործի բակալավր մասնագիտությոմբ՝ որպես բարձրագույն կրթություն՝ համաձայն ՀՀ Կառավարության 2022թ.-ի 499-Ն որոշման դրույթների։ Այս նախագծի համաձայն՝ ավարտելուց հետո ինքնուրույն չեմ կարող աշխատել և մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով ստիպված կլինեմ ևս երկու տարի սովորել, այնինչ կրթական ծրագրին դիմելուց օրենսդրական նման կարգավորում չկար։ Նման անհեռանկար, ոչ հստակ կարգավորումներով նախագծին դեմ եմ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: