Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումն է՝ առցանց միջավայրում չլիցենզավորված առաջարկների հասանելիության սահմանափակման, դրանց գովազդի կանխման և ֆինանսական հոսքերի վերահսկելիության ուժեղացման միջոցով։

  • Discussed

    02.03.2026 - 18.03.2026

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 679

Print

Suggestions

Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա ՀԿ

16.03.2026

Առաջարկում ենք "Խաղային գործունեության կարգավորման մասին" օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրության 1-ին մասում ավելացնել 3-րդ արգելքը՝ Հայաստանի Հանրապետությունում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված օտարերկրյա խաղային կազմակերպիչների օգտին վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը: Միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասում ավելացնել նաև խաղային բիզնես գործունեության նույնականացման կոդի (MCC կոդ) միջոցով քարտերի արգելափակման պահանջը, որը միջազգային փորձում լայնորեն կիրառվող արդյունավետ միջոց է VISA և Mastercard քարտերի համար և զգալիորեն կնպաստի ՀՀ տարածքում չլիցենզավորված ու վերահսկողությունից դուրս գործող հարթակներում հայկական բանկերի թողարկած քարտերով գործարքների արգելքի ապահովմանը:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: