««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում՝
1. «բ» ենթակետից հանել «, ապահովագրական բրոքերային կազմակերպություն» բառերը.
2. լրացնել «գ» ենթակետով՝
«գ. ընդերքօգտագործող է.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ․
«Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում չնշված կազմակերպությունները ամբողջական ՖՀՄՍ-ները, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ն և հայեցակարգային հիմունքները իրենց հայեցողությամբ կարող են կիրառել Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) սահմանած ժամկետներում` անկախ վերջիններիս հայերեն թարգմանված լինելու հանգամանքից:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1. 1-ին մասում «Հանրային վերահսկողության խորհուրդը (այսուհետ` Հանրային վերահսկողության խորհուրդ)» բառերը փոխարինել «քաղաքականություն իրականացնող մարմինն» բառերով:
2. 2-րդ մասում «Հանրային վերահսկողության խորհուրդը» բառերը փոխարինել «Քաղաքականություն իրականացնող մարմինն» բառերով:
3. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթակա են քննարկման Հանրային վերահսկողության խորհրդում:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերում, ինչպես նաև 14-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրային վերահսկողության խորհուրդը» բառերը փոխարինել «քաղաքականություն իրականացնող մարմինը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Սույն մասով սահմանված ժամաքանակները չպահպանելու դեպքում փորձագետ հաշվապահի անդամակցությունը մասնագիտացված կառույցին համարվում է կասեցված՝ մինչև նշված ժամաքանակների լրացման վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը մասնագիտացված կառույցին:»:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 3-րդ կետը «չեն» բառից առաջ լրացնել «երեք հաջորդական տարիների ընթացքում» բառերով.
2. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Կազմակերպությունը, որի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր է դրանք հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ: Խումբը, որի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր է դրանք հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 30-ը:»:
2. 3-րդ մասից հանել «, ապահովագրական բրոքերային կազմակերպություն» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 2-րդ կետում «մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող» բառերը փոխարինել «աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված» բառերով.
2. 4-րդ կետը «դիտարկումը» բառից հետո լրացնել «և (կամ) աուդիտից ու աուդիտորական դիտարկումից տարբերվող հավաստիացման առաջադրանքը» բառերով․
3. 5-րդ կետը «դիտարկումը» բառից հետո լրացնել «, աուդիտից ու աուդիտորական դիտարկումից տարբերվող հավաստիացման առաջադրանքը» բառերով․
4. 6-րդ և 7-րդ կետերից հանել «Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) Աուդիտի» բառերը.
5. 8-րդ կետը «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «ռեեստր» բառով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ․
«2. Աուդիտորական կազմակերպություններն իրենց ցանկությամբ կարող են կիրառել աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտները Աուդիտի և հավաստիացման միջազգային ստանդարտների խորհրդի (IAASB) սահմանած ժամկետներում` անկախ վերջիններիս հայերեն թարգմանված լինելու հանգամանքից:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «մասագիտացված կառույցի՝», «աուդիտորների և փորձագետ հաշվապահների» և «(այսուհետ՝ ռեեստր)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «ռեեստրում:» բառը փոխարինել «մասնագիտացված կառույցի՝ աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում (այսուհետ՝ մասնագիացված կառույցի ռեեստր):» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Աուդիտը, աուդիտորական դիտարկումը և աուդիտից ու աուդիտորական դիտարկումից տարբերվող հավաստիացման առաջադրանքը աուդիտորական կազմակերպությանը հնարավորություն են ընձեռում տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ ապահովելու հավաստիացում, իսկ համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան այդպիսի հավաստիացում չեն նախատեսում:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել 11.1-ին հոդվածով` հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 11.1 Աուդիտից ու աուդիտորական դիտարկումից տարբերվող հավաստիացման առաջադրանքը
1. Աուդիտից ու աուդիտորական դիտարկումից տարբերվող հավաստիացման առաջադրանքի ընթացքում աուդիտորը ձեռք է բերում բավարար քանակի համապատասխան ապացույցներ՝ արտահայտելու եզրակացություն, որը նպատակ ունի բարձրացնելու խնդրո առարկա տեղեկատվության վերաբերյալ այդ տեղեկատվության պատրաստման համար պատասխանատու կողմ չհանդիսացող օգտագործողների վստահությունը (այսինքն՝ հիմքում ընկած խնդրո առարկայի չափման կամ գնահատման արդյունքը սահմանված չափանիշների նկատմամբ):»:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումն իրականացնում է քաղաքականություն իրականացնող մարմինը: Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումները լինում են պլանային և ոչ պլանային:»:
2. 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
3. 7-րդ մասը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «քաղաքականություն իրականացնող մարմնի,», իսկ «տեղեկությունները» բառից հետո՝ «, ինչպես նաև աուդիտորական կազմակերպության սեփական նախաձեռնությունը» բառերով:
4. լրացնել 8-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Ոչ պլանային արտաքին գնահատումները ներառում են ոչ պլանային որակի գնահատում և համապատասխանության գնահատում:
Ոչ պլանային որակի գնահատման նպատակը աուդիտորական կազմակերպության կամ աուդիտորի կողմից Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների և Պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն է:
Համապատասխանության գնահատման նպատակը «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն է:»:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1. 6-7-րդ կետերում «մասնագիտացված կառույց» բառերն իր հոլովաձևերով փոխարինել «քաղաքականություն իրականացնող մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) ապահովել պայմաններ քաղաքականություն իրականացնող մարմնի համապատասխան աշխատակիցների, այդ թվում՝ քաղաքականություն իրականացնող մարմնի և Հանրային վերահսկողության խորհրդի ներգրաված մասնագետների համար` սույն օրենքով և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման նկատմամբ արտաքին գնահատումն իրականացնելու համար.»:
3. 9-րդ մասը «ցանկը» բառից հետո լրացնել «՝ հրապարման հղումը ներկայացնելով քաղաքականություն իրականցնող մարմին» բառերով:
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «մասնագիտացված կառույցին» բառերը փոխարինել «քաղաքականություն իրականացնող մարմին» բառերով:
Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր նախադասություններով` հետևյալ բովանդակությամբ՝
«Սույն մասով սահմանված ժամաքանակները չպահպանելու դեպքում աուդիտորի անդամակցությունը մասնագիտացված կառույցին համարվում է կասեցված՝ մինչև նշված ժամաքանակների լրացման վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը մասնագիտացված կառույցին: Կասեցման ժամանակահատվածում աուդիտորը աուդիտորական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի: Անդամակցությունը կասեցված աուդիտորների վերաբերյալ տեղեկությունները մասնագիտացված կառույցը քաղաքականություն իրականացնող մարմնին է ներկայացնում կասեցման որոշման ընդունման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2. 5-րդ կետը «չեն» բառից առաջ լրացնել «երեք հաջորդական տարիների ընթացքում» բառերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում «երեք տարիների» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով․
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1. վերնագիրը «մարմինը» բառից հետո լրացնել «և դրա գործառույթները» բառերով.
2. լրացնել 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով` հետևյալ բովանդակությամբ․
«2. Քաղաքականություն իրականացնող մարմինը՝
1) հաստատում է աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության՝ սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքներով ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերը.
2) հաստատում է աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգը.
3) կազմակերպում է աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման պլանային և ոչ պլանային արտաքին գնահատման գործընթացը: Արտաքին գնահատումն իրականացվում է աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ծառայությունների գնման միջոցով: Գնահատումների արդյունքների քննարկումներն աուդիտորական կազմակերպությունների հետ կազմում են գնահատման գործընթացի անբաժանելի մասը.
4) մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը հաստատում է առաջիկա տարվա ընթացքում պլանային արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատման իրականացման տարեկան ժամանակացույցը.
5) վարում է աուդիտորական կազմակերպությունների ռեեստրը.
6) ապահովում է`
ա. ամբողջական ՖՀՄՍ-ների, ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաև դրանցում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը,
բ. հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգի, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումը և հաստատումը,
գ. փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգի, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումը և հաստատումը,
դ. միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի և հաշվային պլանի կիրառման հրահանգի մշակումը և հաստատումը,
ե. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված` հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը,
զ. «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով նախատեսված` աուդիտորական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը,
է. աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների, Մասնագիտական էթիկայի կանոնագրքի, ինչպես նաև դրանցում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված նորմատիվ իրավական ակտերը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների ներդրումային ֆոնդերի կառավարիչների համար մշակում է Կենտրոնական բանկը` քաղաքականություն իրականացնող մարմնի հետ համատեղ:
4. Ամբողջական ՖՀՄՍ-ների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքների, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների, մասնագիտական էթիկայի կանոնագրքի, ներառյալ` դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների թարգմանությունները, կատարվում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի և (կամ) Աուդիտի և հավաստիացման միջազգային ստանդարտների խորհրդի կատարած փոփոխությունների կամ լրացումների կամ նոր ստանդարտների հրապարակումից հետո` մեկ տարվա ընթացքում:
5. Սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթակա են քննարկման Հանրային վերահսկողության խորհրդում:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 3-րդ կետում «ապահովումը» բառը փոխարինել «գործընթացին օժանդակումը» բառերով.
2. 2-րդ մասի 1-ին կետը, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
3. 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) եզրակացություն է տրամադրում աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ծառայությունների՝ ըստ գնման տեխնիկական առաջադրանքի մատուցված լինելու վերաբերյալ.
5) քննարկում է սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն ներկայացրած՝ առաջիկա տարվա ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատման իրականացման տարեկան ժամանակացույցը.
6) սահմանում է աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ծառայությունների գնման տեխնիկական առաջադրանքն ու արտաքին գնահատում իրականացնողներին ներկայացվող չափանիշները.»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Հանրային վերահսկողության խորհրդի անդամները չեն կարող հանդիսանալ աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ծառայությունների ձեռքբերման գործընթացում որպես գնահատող հանձնաժողովի անդամ:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1. 1-ին մասից հանել «, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների» բառերը.
2. 3-րդ մասից հանել «և աուդիտորական կազմակերպությունը» բառերը.
3. լրացնել 4-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ․
«4. Աուդիտորը և փորձագետ հաշվապահը իրենց մասնագիտական գործունեության ընթացքում պետք զերծ մնան քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելուց և իրենց լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն և չեզոքություն:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «և 10 իրավաբանական անձ» բառերը:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1. Վերնագրում «անդամակցումը մասնագիտացված կառույցին» բառերը փոխարինել «գրանցումը ռեեստրում» բառերով.
2. 1-ին մասում՝
1) «Մասնագիտացված կառույցին անդամակցելու» բառերը փոխարինել «Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցվելու» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբարությամբ՝
«6) վճարի պետական տուրք` օրենքով սահմանած կարգով և չափով»,
3) լրացնել 7-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝
«7) ունենա անբասիր գործարար համբավ, որն արտահայտվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից այդ կազմակերպության, նրա մարմինների, սեփականատերերի, դուստր կազմակերպությունների, փոխկապակացված անձանց գործարար որակների, գործարար վարքագծի և գործունեության դրական գնահատականով:»:
3. 2-րդ մասում՝
1) «Մասնագիտացված կառույցին անդամակցելու» բառերը փոխարինել «Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցվելու» բառերով, իսկ «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «քաղաքականություն իրականացնող մարմնին է» բառերով.
2) 1-ին կետից հանել «անդամակցության» բառը
4. 3-9-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Քաղաքականություն իրականացնող մարմնին ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները և (կամ) պատշաճ ձևով վավերացված պատճենները: Օտար լեզվով փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն դրանց` պատշաճ վավերացմամբ հայերեն թարգմանությունները:
4. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը քաղաքականություն իրականացնող մարմին մուտքագրելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, կայացվում է որոշում դիմորդ կազմակերպությանը ռեեստրում գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ:
5. Դիմորդ կազմակերպության ռեեստրում գրանցելու վերաբերյալ քաղաքականություն իրականացնող մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 18.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական տուրքը վճարելու ամսաթվից: Այն դեպքում, երբ գրանցման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած` 3 աշխատանքային օրվա ընթացքում, դիմորդ կազմակերպությունը չի վճարում պետական տուրքը, քաղաքականություն իրականացնող մարմինն այդ որոշումը ճանաչում է անվավեր:
6. Քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից դիմորդ կազմակերպության ռեեստրում գրանցելու վերաբերյալ մերժման որոշում կայացնելու համար հիմք են.
1) դիմորդ կազմակերպության անհամապատասխանությունը սույն օրենքի պահանջներին.
2) սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները չբավարարող փաստաթղթեր ներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը:
7. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում քաղաքականություն իրականացնող մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմորդ կազմակերպությանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով դիմորդ կազմակերպության դիմումը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմորդ կազմակերպությունը չի վերացնում փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:
9. Քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից դիմորդ կազմակերպության ռեեստրում գրանցումը մերժելու որոշումը գրավոր ուղարկվում է դիմորդ կազմակերպություն` այդ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:»:
5. 10-րդ և 11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքը լրացնել 18.1-ին հոդվածով՝ հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 18.1. Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցվելու և հաշվառվելու համար պետական տուրքը
1. Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցվելու և հաշվառվելու համար պետական տուրքը գանձվում է ռեեստրում գրանցման և հաշվառման գործընթացն ապահովելու և աուդիտորական ծառայությունների որակի պահանջների պահպանման գնահատման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
2. Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցվելու և հաշվառվելու համար պետական տուրքը բաղկացած է երեք բաղադրիչից` առաջինը՝ հաստատուն բոլոր կազմակերպությունների համար, իսկ երկրորդը և երրորդը՝ փոփոխուն` կախված աուդիտորական կազմակերպության՝ աուդիտորական ծառայությունների մատուցումից ստացած հասույթներից, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում իրականացված պարտադիր աուդիտի քանակից:
3. Ռեեստրում գրանցման տարվա համար աուդիտորական կազմակերպությունը վճարում է միայն հաստատուն բաղադրիչը:
4. Պետական տուրքի հաստատուն և փոփոխուն բաղադրիչների չափերը և վճարման պարբերականությունը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 19. Ռեեստրում աուդիտորական կազմակերպության գրանցման դադարեցումը
1. Ռեեստրում աուդիտորական կազմակերպության գրանցումը դադարեցնելու համար հիմք են`
1) աուդիտորական կազմակերպության գրավոր դիմումը` ռեեստրից դուրս գալու վերաբերյալ.
2) աուդիտորական կազմակերպության լուծարումը.
3) սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` քաղաքականություն իրականացնող մարմնի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, աուդիտորական կազմակերպության աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ:
2. Ռեեստրում աուդիտորական կազմակերպության գրանցումը համարվում է դադարեցված`
1) աուդիտորական կազմակերպության լուծարման դեպքում` լուծարման ամսաթվից.
2) մնացած բոլոր դեպքերում` գրանցման դադարեցման վերաբերյալ քաղաքականություն իրականացնող մարմնի որոշման ամսաթվից:»:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«4) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների չպահպանումը:»:
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 22. Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրի վարումը
1. Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրը աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է:
Աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրը (այսուհետ՝ մասնագիտացված կառույցի ռեեստր) մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորների և փորձագետ հաշվապահների համակարգված ցուցակ է:
2. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների միասնական ռեեստրը մասնագիտացված կառույցների և քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից վարվող ռեեստրներում ներառված տեղեկատվության հիման վրա Հանրային վերահսկողության խորհրդի կողմից վարվող՝ աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է:
3. Բոլոր ռեեստրները վարվում են էլեկտրոնային եղանակով:
4. Ռեեստրների վարման կարգը և ռեեստրներում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանում է Հանրային վերահսկողության խորհուրդը:
5. Աուդիտորական կազմակերպությունների և մասնագիտացված կառույցի անդամների վերաբերյալ տեղեկությունները աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում և մասնագիտացված կառույցի ռեեստրում պետք է ներառվեն համապատասխան որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները Հանրային վերահսկողության խորհուրդ են ներկայացվում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Աուդիտորական կազմակերպությունները և մասնագիտացված կառույցի անդամները պարտավոր են իրենց մասին ռեեստրներում պարունակվող տեղեկությունների փոփոխությունները պատշաճ ձևով հայտնել համապատասխան ռեեստրը վարողին այդպիսի փոփոխությունների առաջացման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները Հանրային վերահսկողության խորհուրդ են ներկայացվում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքի դադարեցման և մասնագիտացված կառույցի անդամի անդամակցության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները պետք է ներառվեն ռեեստրում աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքի կամ անդամակցության դադարեցման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները Հանրային վերահսկողության խորհուրդ են ներկայացվում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասից հանել «, իսկ 3-րդ կետում նշված անդամավճարները կարող են ունենալ երեք բաղադրիչ` առաջինը՝ հաստատուն բոլոր անդամների համար, իսկ երկրորդը և երրորդը՝ փոփոխուն` կախված աուդիտորական կազմակերպության՝ աուդիտորական ծառայությունների մատուցումից ստացած հասույթներից, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում իրականացված պարտադիր աուդիտի քանակից» բառերը:
Հոդված 14. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« ԳԼՈՒԽ 5
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 28. Աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների գործունեության գնահատումը
1. Աուդիտորական կազմակերպության և աուդիտորի կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվում է արտաքին գնահատում` սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված արտաքին գնահատման ընթացակարգերի համաձայն: Արտաքին գնահատման արդյունքներով տրվում է «1», «2», «3», «4», «5» կամ «6» գնահատական:
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` արտաքին գնահատման արդյունքներով տրված «1» գնահատականի դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:
3. Սույն օրենքով նախատեսված արտաքին գնահատման պահանջը կիրառելի չէ Հաշվեքննիչ պալատի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննողների նկատմամբ:
Հոդված 29. Աուդիտորական կազմակերպության և աուդիտորի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները
1. Աուդիտորական կազմակերպության և աուդիտորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցները կիրառվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված կարգի համաձայն:
2. Աուդիտորական կազմակերպության և աուդիտորի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական պատասխանատվության միջոցները` սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն արտաքին գնահատման արդյունքներով տրված գնահատականների հիման վրա.
1) նախազգուշացում` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.
2) տուգանք` սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն.
3) աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքի կասեցում` սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն.
4) որակավորման չեղարկում` սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն.
5) աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքի դադարեցում` սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:
3. Աուդիտորական կազմակերպության և աուդիտորի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է քաղաքականություն իրականացնող մարմինը: Պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ քաղաքականություն իրականացնող մարմնի որոշումները ենթակա են հրապարակման քաղաքականություն իրականացնող մարմնի պաշտոնական կայքում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն օրենքի 32-34-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառում ենթադրող արտաքին գնահատման արդյունքները մինչև պատասխանատվության միջոց կիրառելու որոշման կայացումը քննարկվում են Հանրային վերահսկողության խորհրդում: Քննարկման արդյունքներով Հանրային վերահսկողության խորհուրդը ներկայացնում է եզրակացություն՝ արտաքին գնաատման արդյունքում առաջարկվող պատասխանատվության միջոցի հետ միասին:
5. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արտաքին գնահատման ընթացակարգերով կարող են սահմանվել Հանրային վերահսկողության խորհրդի կողմից պատասխանատվության միջոցի կիրառման որոշումների նախագծերի քննարկման այլ դեպքեր:
6. Սույն օրենքով նախատեսված արտաքին գնահատման արդյունքներով պատասխանատվության միջոցների կիրառման գործընթացում չպետք է լինեն գործող աուդիտորներ:
7. Պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ քաղաքականություն իրականացնող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 30. Նախազգուշացումը
1. Նախազգուշացումը աուդիտորական կազմակերպության և աուդիտորի նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «2» գնահատական:
2. Նախազգուշացումը նախատեսում է խախտումը թույլ տված աուդիտորական կազմակերպությանը, աուդիտորին գրավոր տեղեկացնել արտաքին գնահատման արդյունքում արձանագրված խախտումների անթույլատրելիության և ապագայում նման խախտումները կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու մասին:
3. Քաղաքականություն իրականացնող մարմինը որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին:
Հոդված 31. Տուգանքը
1. Տուգանքը աուդիտորական կազմակերպության նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «3» գնահատական:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի չափը, կախված խախտումների քանակից, կարող է լինել 500 հազարից մինչև 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Ըստ խախտումների տուգանքի չափի տարանջատումը ներկայացվում է կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգում:
3. Քաղաքականություն իրականացնող մարմինը տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին:
4. Աուդիտորական կազմակերպությունը տուգանքը վճարում է պետական բյուջե՝ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 օրացուցային օրվա ընթացքում:
Հոդված 32. Աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքի կասեցումը
1. Աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքը կասեցվում է, եթե՝
1) աուդիտորական կազմակերպությունը չի բավարարում սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին,
2) սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «4» գնահատական,
3) սույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չի վճարվել տուգանքը, կամ
4) օրենքով սահմանված ժամկետներում չի վճարվել պետական տուրքը:
2. Աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքը կասեցվում է կասեցման վերաբերյալ քաղաքականություն իրականացնող մարմնի որոշմամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեցամսյա ժամկետը:
4. Աուդիտորական կազմակերպությունը, որի աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքը կասեցվել է, կասեցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում իրավունք չունի`
1) կնքելու աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր.
2) մինչև կասեցումը կնքված աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարելու այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն աուդիտորական կազմակերպության պարտավորությունների ավելացմանը: Աուդիտորական կազմակերպությունը, որի աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքը կասեցվել է, իրավունք ունի շարունակել և ավարտել մինչև կասեցումը կնքված և կասեցվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված աշխատանքերը: Ընդ որում, աուդիտորական կազմակերպությունը կասեցման որոշումից հետո եռօրյա ժամկետում պետք է քաղաքականություն իրականացնող մարմնին ներկայացնի կասեցման որոշումը կայացելու օրվա դրությամբ անավարտ ծառայությունների ցանկը և պայմանագրերը։
5. Քաղաքականություն իրականացնող մարմինը որոշման ընդունմանը հաջորդող օրվանից սկսած` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին:
Հոդված 33. Որակավորման չեղարկումը
1. Աուդիտորի որակավորումը չեղարկվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «5» գնահատական:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից բացի, աուդիտորների որակավորման չեղարկման այլ հիմքերը և կարգը սահմանվում են «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով:
3. Փորձագետ հաշվապահների որակավորման չեղարկման հիմքերը և կարգը սահմանվում են «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով:
Հոդված 34. Աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքի դադարեցումը
1. Աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքը դադարեցվում է`
1) եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «6» գնահատական.
2) եթե, սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքի կասեցման վերաբերյալ որոշմամբ սահմանված կասեցման ժամանակահատվածում կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները վերացված չեն:
2. Քաղաքականություն իրականացնող մարմինը աուդիտորական ծառայությունների մատուցման իրավունքը դադարեցնելու որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ռեեստրում գրանցումը դադարեցնելու դեպքում աուդիտորական կազմակերպությունը ռեեստրում նորից գրանցվելու համար կարող է դիմել քաղաքականություն իրականացնող մարմնին՝ ռեեստրում գրանցումը դադարեցնելուց երեք տարի հետո:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով գրանցման կամ անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունը ռեեստրում նորից գրանցվելու համար կարող է դիմել քաղաքականություն իրականացնող մարմնին ոչ շուտ, քան գրանցումը դադարեցնելուց երկու տարի հետո:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ռեեստրում գրանցումը դադարեցնելու դեպքում աուդիտորական կազմակերպության բաժնետերերը նոր աուդիտորական կազմակերպություն բաժնետեր կարող են հանդիսանալ ռեեստրում իրենց նախկին աուդիտորական կազմակերպության գրանցումը դադարեցնելուց երկու տարի հետո:»:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Duration
02.03.2026 17.03.2026 -
Type
Law
-
Area
Financial
-
Status
Views 66
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.