Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»

ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի կառուցվածքի, ԶՈՒ զինանշանի, զինվորական համազգեստի և դրա կրման կանոննների հաստատման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի և Կառավարության ծրագրային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունները, որոնց արդյունքում ՀՀ զինված ուժերի կառուցվածքում ստեղծվել են հրամանատարություններ: Դրա հիման վրա անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ՀՀ ԶՈՒ կառուցվածքում ներառել նաև հրամանատարությունները:

ՀՀ զինված ուժերի գործող զինանշանի նկարագիրը և կանոնադրությունը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի 11.04.2001թ. N 248 հրամանով, ներկայումս ՀՀ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի և ՀՀ զինված ուժերի զարգացման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ զինված ուժերի զինանշանը սահմանել նորովի, ինչպես նաև օրենքով ամրագրել ՀՀ ԶՈՒ զինանշանը հաստատելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի լիազորությունը: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված է, որ զինծառայողների զինվորական համազգեստի և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու դրանց նկարագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն մինչ օրս դրանց հաստատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում չի ընդունվել՝ զինվորական համազգեստի տարբեր տեսակների առկայությամբ, ինչպես նաև նախորդ տարիներին ՀՀ զինված ուժերում զինվորական նոր նմուշի համազգեստի ստեղծման աշխատանքներով պայմանավորված, որի արդյունքում ներկայումս կանխորոշվել և փորձնական ձևաչափով նախատեսվում է ներդնել նոր նմուշի զինվորական համազգեստը: Միաժամանակ, հաշվի առնելով դրա տեսակային և քանակական ծավալները, նպատակահարմար է գտնվել ՀՀ ԶՈՒ զինծառայողների զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերն ու նկարագրերը հաստատել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, որի նպատակով օրենքի նախագծի հետ միասին փաթեթային եղանակով ներկայացվել է նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով հաստատել ՀՀ զինված ուժերի զինանշանի նկարագիրը և կանոնադրությունը, ԶՈՒ զինծառայողների զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոննները:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծով նախատեսվում է «Պաշտպանության մասին» օրենքում հստակեցնել ՀՀ զինված ուժերի կառուցվածքի, ԶՈՒ զինանշանի, զինվորական համազգեստի և դրա կրման կանոննների հաստատման հետ կապված հարաբերությունները

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանում:

        5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ  

     Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության և 3-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով Կառավարությունը նպատակ է հետապնդում հասնելու արդյունավետության բարձրացման, զինծառայության գրավչության և հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:  

 

  • Duration

    02.03.2026 17.03.2026
  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 321

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: