Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

 

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերի գործողությունը չի տարածվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց վրա:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • Discussed

    02.03.2026 - 17.03.2026

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 854

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: