Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ․․․ի ․․․-ին

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1 «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով «Դիվանագիտական անձնագրի օգտագործման նպատակը, դիվանագիտական անձնագիրը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության և այլ հարաբերությունները կարգավորվում են օրենքով։»։

 

          Հոդված 2 Օրենքի 50-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։

 

          Հոդված 3 Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 501-րդ հոդվածով

         

          «Հոդված 501 Օտարերկրյա դիվանագետի նույնականացման քարտը

 

          Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին և նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին՝ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետություն ժամանենելու դեպքում, միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը տրամադրում է օտարերկրյա դիվանագետի նույնականացման քարտ։ Օտարերկրյա դիվանագետի նույնականացման քարտի օգտագործման նպատակը, օտարերկրյա դիվանագետի նույնականացման քարտը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության և այլ հարաբերությունները կարգավորվում են օրենքով։»։

 

          Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ․․․ի ․․․

Երևան

ՀՕ-․․․

 
  • Duration

    27.02.2026 14.03.2026
  • Type

    Law

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 281

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: