«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2026 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34‑րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշմամբ հաստատված՝
1) N 3 հավելվածի՝
ա․ 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«13. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում անձի՝
1) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը․
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի աղյուսակի 1-ին սյունակում նշված պաշտոնից՝
ա․ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ազատվելու դեպքում՝ աղյուսակի 3-րդ սյունակում նշված պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սահմանված գործակիցը․
բ․ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ազատվելու դեպքում, աղյուսակի 3-րդ սյունակում նշված պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ազատվելու օրվա դրությամբ սահմանված գործակիցը։»,
գ․ 14-րդ կետը «Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան կամ գործերի հավատարմատարը, միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ)» բառերով․
2) N 7 հավելվածի աղյուսակի ՝
ա. 9-րդ կետի 3-րդ սյունակում «Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ», «Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահի տեղակալ», «Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ» բառերը փոխարինել հետևյալ բառերով․
«Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար
09.04.2018 հետո՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ
09.04.2018 հետո՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի տեղակալ
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ
09.04.2018 հետո՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ»,
բ․ 10-րդ կետի 3-րդ սյունակում «Հաշվեքննիչ պալատի նախագահ», «Հաշվեքննիչ պալատի անդամ» բառերը փոխարինել հետևյալ բառերով․
«Մինչև 09.04.2018՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ
09.04.2018 հետո՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ
Մինչև 09.04.2018՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ
09.04.2018 հետո՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի տեղակալ
Մինչև 09.04.2018՝ ՀՀ վերահսկիչ պալատի անդամ
09.04.2018 հետո՝ Հաշվեքննիչ պալատի անդամ»,
գ. 14-րդ և 15-րդ կետերի 3-րդ սյունակներում «Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար», «Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ», «Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ» փոխարինել հետևյալ բառերով․
«Մինչև 09.04.2018՝ Կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար
09.04.2018 հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար
Մինչև 09.04.2018՝ Կառավարությանն ենթակա մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ.
09.04.2018 հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ»,
դ. 16-րդ կետի 3-րդ սյունակում «Պետական եկամուտների կոմիտեի նախագահ», «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ», «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել հետևյալ բառերով․
«Մինչև 09.04.2018՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
09.04.2018 հետո՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Մինչև 09.04.2018՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի (առաջին) տեղակալ.
09.04.2018 հետո՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի (առաջին) տեղակալ»,
ե. 8-րդ, 17-րդ, 18-րդ և 40-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
8. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
|
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ |
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար 09.04.2018 հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
|
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական |
|
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ 09.04.2018 հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
|
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական |
|
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար |
|
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական |
|
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ 09.04.2018 հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ |
|
17. |
Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ |
Վիճակագրական կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ |
Մինչև 10.05.2000՝ նախարար 10.05.2000-09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար 09.04.2018 հետո՝ Կառավարությանն ենթակա մարմնի ղեկավար |
|
|
Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ
|
|
Մինչև 10.05.2000՝ նախարարի տեղակալ 10.05.2000-09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ 09.04.2018 հետո՝ Վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ |
|
|
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ |
|
10.05.2000-09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ |
|
18. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ (2016 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ (2013 թվականի հուլիսի 22-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի (առաջին) տեղակալ (2016 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի (առաջին) տեղակալ (2013 թվականի հուլիսի 22-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը) |
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ |
Մինչև 09.04.2018՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 09.04.2018 հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար
Մինչև 09.04.2018՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ 09.04.2018 հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ |
|
40. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, նախագահի (առաջին) տեղակալ (2001 թվականի փետրվարի 09-ից մինչև 2005 թվականի մայիսի 19-ը) |
Ջրային կոմիտեի ղեկավար |
Մինչև 09.04.2018՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար, (առաջին) տեղակալ |
զ․ 52-րդ կետի 3-րդ սյունակը «Վիճակագրության պետական խորհրդի անդամ» բառերից առաջ լրացնել հետևյալ բառերով․
«Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ
09.04.2018 հետո՝»,
է․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 66-72-րդ կետերով՝
«
|
66. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ 2001 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը |
Ինքնավար մարմնի անդամ |
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար |
|
|
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի (առաջին) տեղակալ՝ 2001 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը |
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի (առաջին) տեղակալ |
|
|
|
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 2001 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը |
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ |
|
|
67. |
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը |
Ինքնավար մարմնի անդամ
|
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար |
|
|
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը |
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ |
|
|
|
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը |
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ |
|
|
68. |
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ՝ 2000 թվականի հուլիսի 28-ից, մինչև 2008 թվականի փետրվարի 29-ը |
Ինքնավար մարմնի անդամ |
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար |
|
|
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահի (առաջին) տեղակալ՝ 2000 թվականի հուլիսի 28-ից, մինչև 2008 թվականի փետրվարի 29-ը |
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի (առաջին) տեղակալ |
|
|
|
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի անդամ՝ 2000 թվականի հուլիսի 28-ից, մինչև 2008 թվականի փետրվարի 29-ը |
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ |
|
|
69. |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ |
Ինքնավար մարմնի անդամ |
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար 09.04.2018 հետո՝ Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ |
|
|
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ |
|
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ |
|
|
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ |
|
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ 09.04.2018 հետո՝ Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ |
|
70. |
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ |
Ինքնավար մարմնի անդամ |
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար 09.04.2018 հետո՝ Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ |
|
|
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ, 09.04.2018 հետո՝ Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահի տեղակալ |
|
|
|
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ |
Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ, 09.04.2018 հետո՝ Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ |
|
|
71. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ՝ մինչև մինչև 2002 թվականի մարտի 6-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի (առաջին) տեղակալ՝ մինչև մինչև 2002 թվականի մարտի 6-ը |
Լեզվի կոմիտե |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 01.07.2014 դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ 01.07.2014 դրությամբ |
|
72. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ՝ մինչև 2002 թվականի մարտի 6-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային (գործի) վարչության պետ՝ մինչև 2001 թվականի հուլիսի 2-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետ՝ 2002 թվականի մարտի 6-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետ՝ մինչև 1999 թվականի հուլիսի 6-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետ՝ 1999 թվականի հուլիսի 6-ից մինչև 2002 թվականի մարտի 6-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ՝ 1998 թվականի հունվարի 20-ից մինչև 2002 թվականի մարտի 6-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետ՝ 1997 դեկտեմբերի 18-ից մինչև մինչև 2002 թվականի հուլիսի 25-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ ՝ 1997 թվականի մայիսի 13-ից մինչև 2002 թվականի հունվարի 22-ը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ՝ մինչև 2003 թվականի հունվարի 25-ը |
Պետական վարչական պաշտոն
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 01.07.2014 դրությամբ
|
|
|
Սույն կետում նշված՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ |
Պետական վարչական պաշտոն
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ 01.07.2014 դրությամբ |
»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ներկայացված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու դիմում։ Այս դեպքում կենսաթոշակը նշանակվում է այդ դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամկետները։
-
Duration
26.02.2026 16.03.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 149
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.