Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2026 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 2-րդ, 21-րդ հոդվածի 2-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ մասերի և «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1)     1-ին ենթակետում «24000» թիվը փոխարինել «34000» թվով.

2)    3.1-ին ենթակետում «20000» թիվը փոխարինել «21000» թվով.

3)    4-րդ ենթակետում «1750» թիվը փոխարինել «2000» թվով.

4)    5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «50600» թիվը փոխարինել «64600» թվով, «բ» պարբերությունում «41400» թիվը փոխարինել «54800» թվով, «գ» պարբերությունում «38000» թիվը փոխարինել «48000» թվով.

5)    6-րդ ենթակետում «38000» թիվը փոխարինել «48000» թվով, իսկ «12000» թիվը փոխարինել «170000» թվով.

6)   7-րդ և 8-րդ ենթակետերում «36000» թիվը փոխարինել «46000» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1)     1-ին ենթակետում «36000» թիվը փոխարինել «46000» թվով.

2)    2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «39000» թիվը փոխարինել «49000» թվով, «բ» պարբերությունում «37500» թիվը փոխարինել «47500» թվով, «գ» պարբերությունում «36000» թիվը փոխարինել «46000» թվով, «դ» պարբերությունում «39000» թիվը փոխարինել «49000» թվով.

3)    3-րդ ենթակետում «36000» թիվը փոխարինել «46000» թվով, «100000» թիվը փոխարինել «130000» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:

  • Duration

    26.02.2026 16.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 121

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: