«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1068-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Որոշման 2-րդ հավելվածի M1.3.3-րդ և և M1.3.4-րդ կետերով նախատեսվում են իրականացնել առանցքային ապրանքների արտադրության, պիտակավորման և արտահանման ավելի արդյունավետ վերահսկողություն համապարփակ համակարգի ներդրման միջոցով, որը ներառում է նշված գործընթացներում որակի անհրաժեշտ չափանիշներին ու կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովման ընթացակարգերը և բիզնես գործընթացները, ինչպես նաև ներդնել hետագծելիության միջոցներ, ինչպիսիք են յուրահատուկ նույնացուցիչները կամ QR կոդերը, որոնք կարող են թույլ տալ սպառողներին և կարգավորող մարմիններին հետևել յուրաքանչյուր միավոր ապրանքի ծագմանն ու արտադրության գործընթացին:
Վերը նշված կետերով սահմանված գործողությունների իրականացման համար կատարող մարմին է սահմանված նաև պետական եկամուտների կոմիտեն:
Վերոնշյալ միջոցառումների իրականացման գործընթացները, ըստ էության, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ սահմանված` Պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված գործառույթներին, ինչով պայմանավորված` առաջարկվում է Պետական եկամուտների կոմիտեին հանել միջոցառումների կատարողների ցանկից:
-
Duration
26.02.2026 13.03.2026 -
Type
Decision
-
Area
Economical
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 542
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.