«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26 | Ներկայացվող նոր փաթեթում նախկին 13 տարեկան անչափահաս երեխայի շեմը իջեցվել է 10 տարեկանի։ Ես իմ շինթույլտվությունը ստացել եմ 2025 թ. նոյեմբերին և տեղերի լրանալուն պես չկարողացա դիմել։ Գնել եմ հողամաս ստացել եմ շինթույլտվությունը բա հիմա ինչ պիտի լինի, եթե ես ունեմ 12 տարեկան երեխա։ |
10 տարին չլրացած երեխայի առկայության պարտադիր պահանջը վերաբերվում է առանձին բնակավայրերում տուն կառուցել ցանկացողներին, 01.05.2026թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած ընտանիքների դեպքում, եթե շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 75-ը, ապա պարտադիր է անչափահաս՝ 18 տարին չլրացած երեխայի առկայությունը։ |
|||
| 2 | Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26 | Փոփոխել երեխաների տարիքի շեմը 10փոխարեն 13 |
Տարիքային շեմը պայմանավորված է այն հանգամանքով, որ տունը շահագործման հանձնելուց հետո երեխան լինի դպրոցահասակ և հաճախի տվյալ բնակավայրում կառուցված դպրոց։ |
|||
| 3 | Suren Ghazaryan 03.03.2026 10:41:26 | Վերոնշյալ խնդրի պարագայում փոփոխել արդեն հաստատված 01.05.2025թ․ - 2025 թ․ դեկտեմբեր։ |
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծրագրով սահմանված քվոտաները լրանալուց առաջ ծրագրում ընդգրկվելու նպատակով շինարարության թույլտվության համար դիմած և այն ուշացումով ստացած և ծրագրում չընդգրկված ընտանիքներն այդ թույլտվությունները ստացել է մինչև 01.05.2025թ․։ |
|||
| 4 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 03.03.2026 16:46:06 | Բարեւ ձեզ։Ես լինելով Տավուշի մարզի Սեւքար համայնքից,համապատասխանելով ներկայացվող պայմաններին,առաջարկում Սեւքարում բարձրացնել քվոտաների թիվը,քանի որ շատ կան մարդիկ,ովքեր նոր են ձեռք բերելու հողը, այն էլ վարկով (մեզ չհասնելու դեպքում ավելորդ գնում կլինի տնամերձ հողամասը)եւ լրացնելու դիմումը։ |
Քվոտաները սահմանվել են հստակ տրամաբանությամբ, այսինքն՝ այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից, նախատեսվել է շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի |
|||
| 5 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 03.03.2026 16:46:51 | Բարև Ձեզ։ Եթե ընդամենը ցանկացած մի գյուղում կատարեք մանրամասն ուսումնասիրություն կտեսնեք, որ տվյալ գյուղից երևի 35-40% հազիվ օգտված լինի ծրագրից։ Հիմնական օգտվողները եղել են գյուղում չապրող (օրինակ Երևան, Ռուսաստան կամ այլ) տեղերում բնակվողները, շատերը նույնիսկ տվյալ գյուղի հետ պապական կապ չունեն, ուղղակի օգտվել են առիթից։ Կան օրինակները փաստացի, որ նույն հողակտորի վրա կառուցվել են 4-5 թաունհաուսներ այդ նույն ծրագրով, որը տրամաբանության մեջ չէ։ Իսկ կողքի գյուղը, որը ընդգրկված չէ սահմանապահ գյուղերի ցանկում չունի գոնե 10֊20 տուն կառուցելու հնարավորություն, որտեղ նույն տան մեջ ապրում են 2֊3֊4 եղբայր։ Ծրագիրը հաջողված կլինի, եթե ծառայի գյուղում ապրող գյուղացուն, ոչ թե քաղաքից եկած մեկին, որը դրան նայում է որպես կապիտալ։ Փաստացի օրինակ Արենի գյուղը որտեղ կառուցվել է մոտ 150 տուն, ևս մոտ 40 դիմում, իսկ նույն սահմանի վրա գտնվող, Ռինդ, Ելփին, Զանգակատուն ու նման շատ գյուղերում ոչ մի։ Վերանայեք Ձեր ծրագիրը, այլապես այն կլինի ուղղակի պետության միջոցների վատնում։ Ելփինում կառուցվել է մանկապարտեզ որտեղ հաճախող սաների թիվը ուղիղ 50% չի գերազանցում։ |
Ծրագրի վերաբացման ներկա փուլում սահմանվել են 3 թիրախային խմբեր, որոնք մանրամասն նկարագրված են նախագծում։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն և հաշվի կառնվի ծրագրի մոնիթորինգի և հետագա բարեփոխումների ժամանակ։ |