Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԻ` «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Երևան քաղաքի Կասկադ համալիրի` «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ազդեցության գոտում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին»

Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

1.     Նախագծի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 23.10.2025թ. «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու ևլիազորություն վերապահելու մասին» հ. 1499-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ՀՀ Կառավարության կողմից հավանություն է տրվել  «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ներդրումային ծրագրին, որը ըստ էության բաղկացած է երկու բաղադրիչից՝ Ա1 գոտու կառուցապատում՝ Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցման և համայնքին փոխանցվող մշակութային նոր կառույցի ստեղծում, Բ գոտու՝ հարակից հատվածում առկա հողամասերի վրա քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար: Տվյալ քաղաքաշինական ծրագիրն իր հերթին բաղկացած է երեք բաղադրիչից կամ գոտիներց Բ1, Բ2 և Բ3 գոտիները, որոնցից վերիջինի Բ-3 գոտու քաղաքաշինական ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է այն ընդգրկող տարածքում հանրության գորակա շահի ճանաչման մասին որոշման առկայությունը:

Վերոնշյալ որոշմամբ Երևանի քաղաքապետը լիազորվել է Հայաստանի Հանրապետության անունից «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության հետ կնքելու Երևան քաղաքում գտնվող, հյուսիսային հատվածից Բ2 գոտու համար նախատեսված հողամասով, արևմտյան հատվածից դեպի Կասկադ համալիրի աստիճաններ ձգվող հողամասով, հարավային հատվածից ճանապարհով և արևելյան կողմից հետագայում որպես քաղաքային կանաչապատման ենթակա հողամասով պարփակված մոտ 1,8 հա մակերեսով տարածքում՝ համաձայն N 4 հավելվածի «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի /այսուհետ` Օրենք/ 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է 16 հունվարի 2026 թվականին:

Ներդրումային ծրագրի իրականացմանը միտված կառուցապատման աշխատանքներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է վերը նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

          Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է: Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից:

          Ներկայումս Կասկադ համալիրի կառուցապատման քաղաքաշինական նախագիծը, որն ունի բարձր պատմամշակութային և քաղաքաշինական արժեք, ամբողջությամբ իրականացված չէ, ինչի հետևանքով համալիրի մի հատված շարունակում է մնալ անավարտ և չկարգավորված։

ՀՀ Երևան քաղաքի ավագանին 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N625-Ա «Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին» որոշման 1-ի կետով որպես նվիրաբերություն ընդունել է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Երևանի Կասկադ համալիրի զբաղեցրած հողամասի չկառուցապատված մասը: Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ «Կասկադ» համալիրի զբաղեցրած 8 հա մակերեսով տարածքի համար նախատեսվում է բարեկարգման հայեցակարգի մշակում, որի շրջանակներում ավարտուն տեսքի է հասցվելու «Կասկադ» համալիրի բարեկարգումը մինչև Ազատության պողոտա՝ «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին» հուշակոթող։

Երևանի քաղաքապետարանի կողմից 15.01.2025թ. հ. 123-Ա որոշմամբ հայտարարվել էր Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման նպատակով քաղաքաշինական ծրագրերի ներկայացման բաց մրցույթ:

ՀՀ կառավարության 23.10.2025թ. հ. 1499-Ա որոշմամբ հավանություն է տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից  հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ», «ՌԵԱԼ ՋԻ», «ԿԱՐԳՈ ՍԸԼՈՒՇՆ ԲՐՈՔԵՐԵՅՋ», «ԿԱՐԳՈ ԷՔԱՊՐԵՍ ՋՈՐՋԻԱ» ՍՊ ընկերությունների անունից՝ 29.01.2025 թհամատեղ գործունեության մասին պայմանագրի հիման վրա, այսուհետ՝ Կոնսորցիումի անունից հանդես եկող իրավաբանական անձ՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Թամանյան 10/1 հասցեի (01-006-0012-0122 կադաստրային ծածկագրով) 2.448102 հա մակերեսով հողամասում՝ այսուհետ Ա1 գոտի, «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման, Թամանյան 10/3 հասցեի (01-006-0012-0003, 01-006-0012-0116, 01-006-0012-0006 կադաստրային ծածկագրերով) 0.1953, 4.636157 և 0.04 հա մակերեսներով հողամասներում՝ այսուհետ Բ1 և Բ2 գոտի, և վերջինիս հարակից հյուսիսային հատվածից Բ2 գոտու համար նախատեսված հողամասով, արևմտյան հատվածից դեպի Կասկադ համալիրի աստիճաններ ձգվող հողամասով, հարավային հատվածից ճանապարհով և արևելյան կողմից հետագայում որպես քաղաքային կանաչապատման ենթակա հողամասով պարփակված մոտ 1,8 հա մակերեսով տարածքում՝ այսուհետ Բ3 գոտի, բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման և դրան հարակից Անտառային 2/1 հասցեի՝ 1.825377 հա մակերեսով (01-006-0012-0115 կադաստրային ծածկագրով) հողամասում կանաչապատում իրականացնելու ներդրումային ծրագրին:

        Նշված ծրագրի իրականացումը ապահովելու համար նախապատրաստվել է Բ-3 գոտու նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծ:

Միաժամանակ օտարման գործընթացի իրականացման ընթացքում առաջանում են իրավիճակներ, որի պարագայում ծագում են նոր գույքային միավորներ, ուստի որոշմամբ անհրաժեշտություն է առաջանում տալ նման դեպքերի պարագայում կարգավորումներ, սահմանելով, որ օտարման ցանկում ընդգրկված են համարվում նաև՝

1.   Հանրային գերակա շահ ճանաչված տարածքի սխեմայի սահմաններում /այսուհետ՝ Սխեմայի տարածքում/ գտնվող օտարման ենթակա անշարժ գույքերի բաժանումից, միավորումից առաջացող անշարժ գույքերը,

2.  Սխեմաների տարածքում  գտնվող անշարժ գույքերը սեփականատիրոջ կողմից ձեռք բերողից բացի այլ անձի հատուցելի կամ անհատույց օտարման,  ժառանգության, հօգուտ պետության բռնագրավման  հիմքերով սեփականատիրոջ փոփոխության դեպքում իրացման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են նախկին սեփականատիրոջ մասով,  պարտադիր են անշարժ գույքի նոր սեփականատիրոջ համար

3.                Սխեմայի տարածքում գտնվող՝ անշարժ գույքի  նկատմամբ իրավունքների վերականգնման կամ ինքնակամ շինությունների/ ինքնակամ զբաղեցրած հողամասի օրինականացման հետևանքով կամ որևէ այլ հիմքով գերակա շահ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կադաստրային առաջին գրանցում ստացած անշարժ գույքերը,

4.                Սխեմայի տարածքում գտնվող՝ կադաստրում որպես համայնքային սեփականություն առանձին ծածկագրով  հաշվառված՝ պետական գրանցում ունեցող և չունեցող  միջանկյալ հողակտորները,

5.                Անշարժ գույքերը ձեռք բերողին օտարելուց հետո կատարված չափագրումներով հայտնաբերվող՝ սխեմայի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող միջանկյալ հողակտորները:   

Նշված դեպքերի համար տարամեկնաբանությունները և թյուրընկալումները բացառելու նպատակով՝ անհրաժեշտ է հանրային գերակա շահ ճանաչելու որոշման մեջ ամրագրել կետ, որով նաև հանրային գերակայի ռեժիմը կտարածվի նշված դեպքերի նկատմամբ և Օրենքով սահմանված գործառույթներին կիրականացվեն գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պահից, կամ իրավիճակի ծագման պահից:

3.    Կարգավորման նպատակը և բնույթը

Վերը նշված՝ ՀՀ կառավարության 23.10.2025թ. հ. 1499-Ա որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագիրը մասնավոր ներդրումների հաշվին, ինչպես նաև մեկ միասնական ճարտարապետական նախագծի հիման վրա իրականացնելու նպատակով  սույն որոշմանը կից հավելվածով ներկայացված սխեմայով տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ամբողջ քաղաքաշինական ծրագիրը:

4.    Ակնկալվող արդյունք

Կասկադ համալիրի ավարտուն կառուցապատումը նպատակ ունի կյանքի կոչել Ալեքսանդր Թամանյանի և Ջիմ Թորոսյանի ճարտարապետական մտահղացումը՝ ապահովելով Երևանի կենտրոնի և հյուսիսային հատվածի ամբողջական, ֆունկցիոնալ ու մշակութային կապը։ Ծրագրի իրականացմամբ կձևավորվի հինն ու ժամանակակիցը համադրող բազմաֆունկցիոնալ մշակութային միջավայր, որը կբարելավի քաղաքի ճարտարապետական կերպարը և կստեղծի նոր հանրային ու մշակութային հնարավորություններ։

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ապահովել  «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի և ներդրումային ծրագրի իրականացումը՝ համալիրին հաղորդելով ամբողջական, ֆունկցիոնալ և ավարտուն տեսք։

 

5.    Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում և/կամ նվազեցում չի առաջանում:

6.   Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

7.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Երևանի քաղաքապետարան և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ:

8.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.7 կետին, որում ընդգծվում է, որ քաղաքաշինությունը և, մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է, որում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավոևման, աշխատատեղերի ստեղծման, պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում:

  • Duration

    20.02.2026 07.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 107

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: