«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի Ν 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» Ν 404-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկի բացատրական մասի՝
1) 13-րդ և 15-րդ կետերի երկրորդ պարբերությունների վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքերում, երբ հրազենային կամ ականապայթյունային վիրավորման հետևանքով առաջանում է «Ա» նիշով բնորոշված առողջական վիճակ, սակայն լիարժեք բուժման, վերականգնողական միջոցառումների և ապաքինման արդյունքում վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը (ստորին վերջույթի կամ վերջույթների դեպքում) կամ վերականգնվել են վերին վերջույթի (վերջույթների) որոշակի գործառույթները, ապա 5-րդ սյունակով փորձաքննությունը կարող է իրականացվել՝ կիրառելով «Բ» նիշը:».
2) 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«44. Սույն կետով է փորձաքննվում ցանկացած մակարդակում վերին կամ ստորին վերջույթի (վերջույթների) բացակայությունը (ամպուտացիան): 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, եթե ամպուտացիոն ծայրատի ձևավորումից և ապաքինումից հետո հենակով կամ պրոթեզավորմամբ վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը (ստորին վերջույթի կամ վերջույթների բացակայության դեպքում) կամ պրոթեզավորմամբ վերականգնվել են վերին վերջույթի (վերջույթների) որոշակի գործառույթները: Չարորակ նորագոյացությունների կամ անոթային հիվանդությունների հետևանքով վերջույթի (վերջույթների) ամպուտացիոն բացակայությունը փորձաքննվում է նաև ըստ հիմնական հիվանդության կետի: Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2026
-
Duration
20.02.2026 07.03.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
-
Status
Views 299
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.