Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

«___» _________ 2025 թվական N __ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24–ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշումը լրացնել նոր 2.2 կետով` հետևյալ բովանդակությամբ

           «2.2. Սահմանել, որ սույն որոշումը չի տարածվում գյուղատնտեսության (ագրոպարենային) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված աջակցության ծրագրերով վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի կամ լիզինգի կանխավճարի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ իրականացվող, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության  ոլորտի սուբսիդավորման գործընթացների վրա։ Սույն կետում նշված սուբսիդավորման գործընթացը իրականացվում է աջակցության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընթացակարգով։»

      2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    17.02.2026 - 05.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 621

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: