Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25 -Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ԵՏՀ Խորհրդի կողմից սթ հունվարի 30-ի  Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ խոշոր եղջերավոր անասունների մսի մասով փոփոխություններ կատարելու մասին N -- որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշմամբ սահմանված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառումը ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N1933-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում)։

Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ  գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի      N904 - Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան։

Համաձայն նշյալ Որոշման կից հավելվածի՝ 2026 թվականի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 8,0 հազ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ սակագնային քվոտա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ին կայացած նիստի ընթացքում հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ խոշոր եղջերավոր անասունների մսի մասով փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որը ներկայումս գտնվում է ստորագրման փուլում։ Համաձայն նշյալ որոշման՝ սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 8,0 հազ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող 7,5 հազ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

ԵՏՀ Խորհրդի կողմից ընդունվող որոշման կիրառումը պատշաճ ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1933-Ն որոշման մեջ։

    3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

4 Կարգավորման նպատակը և բնույթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի սթ հունվարի 30-ի  Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ խոշոր եղջերավոր անասունների մսի մասով փոփոխություններ կատարելու մասին N -- որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:                                                  

7 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

       Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Discussed

    16.02.2026 - 04.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 538

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: