Add to favourites
««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի -ին
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6․ Լիցենզիա ունեցող անձի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի և հիմնական գույքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը որոշում է ընդունում համապատասխան թույլտվություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին:
Նշված գործարքն իրականացնելու մտադրության դեպքում լիցենզիա ունեցող անձը ծանուցում է էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Վերջինս նշված ծանուցումն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում կայացնում է որոշում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
-
Duration
06.02.2026 27.02.2026 -
Type
Law
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 190
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.