ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 24.10.2025թ-ին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ։
ՀՀ ԱԺ կողմից 24.10.2025թ-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքը, որով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ․
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը։
Այսինքն, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից (իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից) պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին է հանդիսանալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
-
Duration
29.01.2026 13.02.2026 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 157
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.