Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2018 թիվ ____-Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ի թիվ 1624 որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄ կատարելու մասին

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդ­վածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» թիվ 1624-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը՝

       1) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր «ի)» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

       «ի) օրենքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հաշվապահական գրասենյակների հետ փոխկապակցվածության և շահերի վերաբերյալ հայտարարագիր:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա­ն հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    15.06.2018 - 01.07.2018

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Fight against corruption

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7943

Print

Suggestions

Արման Մկրտչյան

18.06.2018

Ինքնավերահսկման մեխանիզմը երբեք էլ չի փայլել արդյունավետությամբ: Վերոգրյալի հետ կապված մեծ է ռիսկը, որ սա կրելու է ձևական բնույթ:

See more