ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ << ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> 24․12․2025Թ․-Ի №199-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ << ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> 24․12․2025Թ․-Ի №199-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1) Հաստատել Թալին համայնքի 2026թ.-ի տարեկան բյուջեն՝
Եկամուտների մասով – 2917857.3 (հազ. դրամ)/վարչական բյուջե/
Եկամուտների մասով – 3138930 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ – 660,000 (հազ. դրամ)
Ծախսերի մասով – 2941816.4 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով 3282733.2 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ – 167762.3 (հազ. դրամ)
2)Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
3) Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
4)Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
5) Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
6)Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
7) Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
8)Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
9)«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
10)Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ․-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2026 թվականի տարեկան նախնական բյուջեն հաստատելու մասին>> № 199-Ն որոշումը։
11)Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
-
Duration
23.01.2026 10.02.2026 -
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Talin municipality of Aragatsotn region
-
Status
Views 191
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.