Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 787-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 787-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման 1-ին կետով հաստատված պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգի 5-րդ կետի համաձայն՝ պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 787-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման)։ Հրամանով  սահմանված է լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման ընթացակարգը, սակայն Հրամանը չի սահմանում լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքը դուրսգրելու իմպերատիվ պահանջ։

 

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքը դուրսգրելու իմպերատիվ պահանջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ, ինչի արդյունքում որոշ կազմակերպություններ տարիներ շարունակ չեն իրականացնում դուրսգրում, որի հետևանքով այդ կազմակերպություններում առաջանում է օգտագործման համար ոչ պիտանի գույքի կուտակում` առաջացնելով պահպանման լրացուցիչ ծախսերը։

Միաժամանակ, Հրամանը չի անդրադառնում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին, իսկ Հրամանով նախատեսված որոշ կարգավորումներ հղում են անում ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը, որն ուժը կորցրած է ճանաչվել 2021 թվականին։

 

3. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվում է սահմանել լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքը դուրսգրելու իմպերատիվ պահանջ, կարգավորել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին գույքի դուրսգրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև շտկել Հրամանում առկա որոշ տեխնիկական խնդիրներ։

  • Duration

    22.01.2026 13.02.2026
  • Type

    Order

  • Area

    Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 138

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: