Add to favourites

The draft has been accepted

<<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>

Հիմնավորում

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>   որոշման նախագծի վերաբերյալ

 

ՀՀ պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> և <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրերի գնման մրցույթների արդյունքում առաջացել է շուրջ 1,3 մլրդ դրամի տնտեսում, որն ամբողջությամբ անհրաժեշտ է ուղղել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք այլ օբյեկտների շինարարական աշխատանքներին: 

Մասնավորապես.

Մ-1, Երևան-Աշտարակ-Գյումրի-Վրաստանի սահման կմ148+300-կմ152+400 առանձին հատվածների անցանելիության ապահովում (Աշոցքի տարածաշրջան, դեպի Բավրայի անցակետ տանող հատված) հատվածում փոսայնությունը կազմում է 8-10%, պահանջվող 2,5 %-ի փոխարեն: ՀՀ Կառավարության 04.11.2010թ.-ի N1419-Ն որոշման համաձայն 2,5% -ից ավել փոսայնության առկայության դեպքում ճանապարհահատվածը պետք է ընդգրկվի հիմնանորոգման ծրագրում: Հաշվի առնելով, որ նշված հատվածը ընդգրկված է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրում, ուստի  խոշոր ֆինանսական ներդրումների նպատակահարմարություն չկա: Առաջարկվող գումարով հնարավոր կլինի ժամանակավորապես ապահովելու նշված ճանապարհահատվածի անվտանգ երթևեկությունը:

Մ-11, Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման կմ38+000-կմ43+000 (Վարդենիսի տարածաշրջան)  հատվածը գտնվում է շատ վատ վիճակում: Ճանապարհահատվածը կառուցվել է դեռևս Խորհրդային ժամանակներում և միջին լայնությունը կազմում է 6մ: Հատվածը անհրաժեշտ է հիմնանորոգել և անվտանգության նկատառումներից ելնելով, կատարել համապատասխան լայնացումներ՝ համապատասխանեցնելու դեպի Արցախ տանող 7.1 մ լայնությամբ Սոթք-Քարվաճառ նոր հիմնանորոգված ավտոճանապարհին: Նախագիծը առկա է: Կհիմնանորոգվի 5 կմ ճանապարհահատված:

Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 կմ0+000-կմ44+000 առանձին հատվածների (Իջևան-Նոյեմբերյան հատված) հիմնանորոգումը նախատեսված էր իրականացնել 2018-2019թ.թ.-ին, իսկ նախահաշվային արժեքը կազմել էր շուրջ 2,2 մլրդ. ՀՀ դրամ; 2018թ.-ի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 1 470 943 940  դրամ: Մրցույթի արդյունքում կնքվել է պայմանագիր 1 298 400 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 2 տարվա ծրագրի համար: Առկա տնտեսված միջոցներով հնարավոր է ծրագիրը իրականացնել ամբողջությամբ 2018թ.-ին, համապատասխան վերաբաշխում կատարելով 2018թ.-ի ՀՀ պետական բյուջեում և տրամադրվելով 430 188 814 ՀՀ դրամ: Կհիմնանորոգվի 6.1 կմ:

Մնացած աշխատանքներն առավելապես ուղղված կլինեն անցանելիության ապահովմանը:

Նկատի ունենալով ժամանակի սղությունը՝ պայմանավորված շինարարական աշխատանքների սեզոնայնությամբ, առաջարկվում է գնումներն իրականացնել  «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հրատապ բաց մրցույթ:

  • Discussed

    15.06.2018 - 01.07.2018

  • Type

    Order Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6918

Print