Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2305-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2305-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ Նախագիծ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ընդունվել է 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքը, որի համաձայն Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակի բարելավման նպատակով սահմանվել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման այլընտրանքային, առավել կիրառելի տարբերակ՝ որպես արդյունավետ կառավարման գործիք ճշգրիտ բաշխելով օգտագործելի ջրային ռեսուրսները, հաշվի առնելով  ձևավորվող ջրառաջարկը և փաստացի ջրապահանջարկը, ինչպես նաև ընդհանուր առաջարկի և պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխման գերակա ուղղությունները, իսկ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում շրջանառու համակարգի ներդնումն իրականացվելու է կամավորության սկզբունքով, ինչին ուղղված կարող են կիրառվել խթանող մեխանիզմներ։

Վերոնշյալ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը սահմանելու մասին» N 2305-Ն որոշումը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2305-Ն։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կկանխի ջրային ռեսուրսների գերշահագործումը, կնպաստի ջրային ռեսուրսների պահպանությանը և արդյունավետ օգտագործմանը, որոշումների կայացմանը, ինչպես նաև կնպաստի ՀՀ 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-Ն օրենքի պատշաճ իրավակիրարկմանը։

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթ ուղղությունից՝ «ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը»։

Նախագծի ընդունումը կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանությանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

 

  • Duration

    19.01.2026 06.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 270

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: