Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ Նախագիծ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Կապված գետերում Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայության, դրանց վերաբերյալ փաստացի ուսումնասիրությունների բացակայության, ինչպես նաև դերիվացիոն խողովակներով ծանրաբեռնվածության հաշվարկի ճշգրտման և ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածության հաշվարկը միջազգային փորձին համապատասխանեցնելու    անհրաժեշտության հետ, ընդունվել է 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքը, որի համաձայն կարմիր գրքային և էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերից ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, երբ առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացությունը։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ընթացքում կդիտարկվի նաև գետերում Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների առկայությունը։

Օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 488-Ն որոշումը։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կկանխի ջրային ռեսուրսների գերշահագործումը, կնպաստի ջրային ռեսուրսների պահպանությանը և արդյունավետ օգտագործմանը, որոշումների կայացմանը, ինչպես նաև կնպաստի ՀՀ 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքի պատշաճ իրավակիրարկմանը։

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

 

  • Duration

    19.01.2026 06.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Territorial administration and development, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 430

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: