Add to favourites

Under development

ՄԱԿԱՆԻ ՔՐԻՍՏՈՖԵՐ ՌԻՉԱՐԴԻ ՎԱՅԹՍԱՅԴԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱԿԱՆԻ ՔՐԻՍՏՈՖԵՐ ՌԻՉԱՐԴԻ ՎԱՅԹՍԱՅԴԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Մականի Քրիստոֆեր Ռիչարդի Վայթսայդին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2017 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Մականի Քրիստոֆեր Ռիչարդի Վայթսայդին, որը հանդես է գալու  բասկետբոլի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում։ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը բասկետբոլի ազգային հավաքական  թիմի սպասվելիք խաղերին։

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Մականի Քրիստոֆեր Ռիչարդի Վայթսայդին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ  մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։ 

Մականի Քրիստոֆեր Ռիչարդի Վայթսայդը  հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

  • Discussed

    14.06.2018 - 06.07.2018

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7453

Print