«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ն, 2025 թվականի մայիսի 8-ի N 559-Ն և N 549-Ն ՀՀ կառավարության որոշումներով ընդունված կարգավորումներով, համաձայն որոնց համապատասխանաբար ՀՀ կառավարոեւթյան 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումներում ավելացվել են հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տրանսպորտային միջոցի վրա տեղադրված բութակավոր հակասահքային դողերով չերևեկելու, ձմռան ժամանակահատվածում անվադողերին ներկայացվող պահանջների, ՀՀ լեռնանցքներով և բարձր լեռնային գոտիներով անցնող ճանապարհահատվածներում ձյան տեղումների, ձնաբքի և մերկասառույցի ժամանակ բեռնատար տրանսպորտային միջոցները և ավտոբուսները հակասահքային շղթաներով կահավորված լինելու, ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման պարագայում) տրանսպորտային միջոցի բոլոր անիվների վրա տեղադրված լինելու պահանջներ։ Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
-
Duration
14.01.2026 29.01.2026 -
Type
Law
-
Area
Transport, Road traffic safety
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 517
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.