ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
«__»_____________2026 թ. N ____-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝ պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |
|
|
|
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) հատկացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Տեղերի հատկացումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի մեկը հավաքագրում է հետևյալ տեղեկատվությունը.
ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից՝ ռազմավարություններով պլանավորված տնտեսության զարգացման առաջիկա 3 տարիների գերակա ոլորտների վերաբերյալ,
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ https://e-work.am/ հարթակում առկա թափուր աշխատատեղերի վերլուծության հիման վրա պահանջված մասնագիտությունների ցանկ։ Միասնական սոցաիալական ծառայության գրասենյակի զբաղվածության գործակալությունից պահանջված մասնագիտությունների ցանկ։
գ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ վերջին 3 տարիներին ամենաշատ աշխատանքի ընդունված մասնագիտությունների ցանկ։
դ) ՀՀ մարզպետարաններից՝ ելնելով տվյալ մարզի առանձնահատկություններից, ինչպես նաև մարզի շուկայի պահանջներից մարզում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկ։
ե) Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ տնային տնտեսությունների վերաբերյալ անցկացված հետազոտության հիման վրա առաջարկվող մասնագիտություւնների ցանկ։
զ) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից՝ «edu2work» հարթակում գործատուների կողմից լրացված հայտարարությունների հիման վրա պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկ։
է) Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային խորհրդի կողմից ներկայացված մասնագիտությունների ցանկ։
թ) Մասնագիտական ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններից՝ գործատուների հետ համատեղ քննարկման և վերլուծության արդյունքում՝ ըստ մասնագիտությունների աշխատանքի տեղավորված ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հիմք ընդունելով և ամփոփելով սույն կարգի 2-րդ կետով սահմանված ուղղություներով ստացված տեղեկատվությունը՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հաջորդող 3 ուսումնական տարիների համար արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը։
4. Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկը և դրանց հատկացված կրթաթոշակների տոկոսային համամասնությունը հաջորդ ուսումնական տարվա համար կարող են փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով, բացառությամբ՝ ոլորտային պետական ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության դեպքի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկության հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար ըստ կրթական ոլորտների համապատասխան համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով Հաստատությունների նախնական հիմնավորված (աշխատաշուկայի պահանջարկ՝ հնարավորության դեպքում կցելով գործատուների կողմից ներկայացված գրությունները, շրջանավարտների աշխատանքով ապահովվածության վերլուծություն և այլն) հայտերը, մինչև տվյալ տարվա մարտի 1-ը՝ ըստ Հաստատությունների, կրթական ծրագրերի մակարդակների և որակավորումների, հատկացնում է կրթաթոշակով ընդունելության տեղերը և հրապարակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը՝ մրցույթի արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով նաև կրթական ծրագրերով ընդունելության թափուր մնացած տեղերի և միավորներով մրցույթից դուրս մնացած դիմորդների թիվը:
-
Duration
13.01.2026 28.01.2026 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 335
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.