Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.      Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-482-Ն օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) ընդունումը բխել է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից («Շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով  … երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստներին»)։ Այդ համատեքստում Որոշման շրջանակներում ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50,000 դրամի չափով աջակցություն, որը նշանակվում է, եթե երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի շրջանակներում կատարված քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել  ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրումը, սակայն որպես պետական նպաստ։

Այս համատեքստում «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-482-Ն օրենքով սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը։ Այդ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝

1)       օրենքը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո,

2)      2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված դրամական աջակցությունը վերանվանվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի:

Այսպիսով, 2026 թվականի հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում մինչև նրա 6 տարեկանը լրանալը նշանակվելու և վճարվելու է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ։

Այս դեպքում 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաների համար պետք է հստակեցել դրամական աջակցությունը նշանակելու կարգը, քանի որ նշանակվելուց հետո այն վերանվանվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի:

Ընդ որում, խնդրո առարկա դեպքում պետք է կարգավորել նախկինում (արդեն իսկ) ներկայացված դիմումների, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացվող դիմումներով դրամական աջակցությունը նշանակելուն առնչվող հարաբերությունները, որոնք կարգավորված չեն «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-482-Ն օրենքով։ Այս օրենքը վերաբերում է արդեն իսկ նշանակված դրամական աջակցությունը, որպես երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ, վճարելուն, վճարումը դադարեցնելուն և վերսկսելուն, ստանալու իրավունքը դադարեցնելուն և վերականգնելուն։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։

 

2.       Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է Որոշմամբ սահմանել, որ եթե երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ ներկայացված դիմումով (որի հիման վրա սույն որոշման համաձայն դեռևս չի նշանակվել դրամական աջակցությունը) կամ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ներկայացվող դիմումով ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցությունը նշանակվում է 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար սահմանված կարգով և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-482-Ն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ վերանվանվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի։

 

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու կարգը, այն է՝  2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար սահմանված կարգը:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ ծրագրի 4.1-ին (Ժողովրդագրություն) բաժնից («Շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով  … երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստներին»)։ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրից՝՝ հաշվի առնելով, որ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվելու է  երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը:

 

5. Տեղեկանք

Նախագծի ընդունմամբ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ արդեն իսկ նշանակված դրամական օգնությունները կշարունակվեն վճարվել որպես երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ, իսկ այս պետական նպաստի գծով ծախսերը նախատեսված են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով (1068 ծրագրի 12004 միջոցառում)։

 

  • Duration

    13.01.2026 29.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 418

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: