Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 142-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
15-
Ի N 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

           Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 142-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային մորթի անցման ժամկետների վերանայման անհրաժեշտությամբ:

 

         Ընթացիկ իրավիճակը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 142-Ն որոշմամբ սահմանվել է կենդանիների սպանդի կիրառման ժամանակացույցը, որի համաձայն 2018 թվականի հուլիսի 1-ից Երևան քաղաքի և ՀՀ մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) և տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պետք է վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք:

Հայաստանի Հանրապետության տարածքում սպանդանոցային մորթի գործընթացի լիարժեք կազմակերպման, ինչպես նաև սպանդանոցների համաչափ տեղաբաշխումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել նոր սպանդանոցներ:

Կենդանիների սպանդի կիրառման ժամկետների որոշումը պայմանավորված է նոր սպանդանոցների ստեղծմամբ:

Ներկայումս, ելնելով տարբեր հանգամանքներից, սպանդանոցները գտնվում են կառուցման կամ վերակառուցման փուլում և աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել մոտ չորս ամսվա ընթացքում:

Միաժամանակ «Հայաստանի  փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Ծառայության հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել է «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում սպանդանոցային կարողությունների զարգացման հատուկ դասընթաց: Արդյունքում հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշմամբ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ օգտագործելու պայմանով: Սակայն հնարավոր կլինի շահառուների հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագրեր և նշված անշարժ գույքը հանձնել միայն հողամասերը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետության կողմից ընդունումից և հողամասերի նվիրատվության պայմանագրերի կնքումից հետո:

Արդյունքում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում ավարտին հասցնել պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը:

 

           Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային մորթի անցման ժամկետների վերանայման արդյունքում հնարավոր կլինի սահմանել այնպիսի ժամկետ, ԵՐԲ սպանդանոցները պատրաստ կլինեն շահագործման, որը հնարավորույթուն կտա Հայաստանի Հանրապետության տարածքում լիարժեք կազմակերպել սպանդանոցային մորթի գործընթացը:

 

Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

 

        Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացի կազմակերպմանը:

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    14.06.2018 - 30.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8927

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

20.06.2018

Մինչև 01. 01. 2019թ. պարտադիր սպանդանոցային մորթի ժամկետի հետաձգումը քննարկվել է արդյոք սպանդանոցների տերերի հետ, հաշվի են առնվել վերջիններիս բիզնես շահերը, քանի որ նրանք պլանավորել են հուլիս ամսից սկսած ակտիվ գործունեություն ծավալել, իսկ այս առաջարկի ընդունման պարագայում, այն կհետաձգվի ևս 6 ամիս:

Թաթուլ Ստեփանյան

19.06.2018

Սպանդանոցային մորթի իրականացման նպատակն առողջ միս, մսամթերք, ենթամթերքներ ստանալն է, այսպես է ամբողջ աշխարհում: Ենթադրվում է, որ կարևոր է թե որտեղ է կառուցվում սպանդանոցը հատկապես <<առողջ>> բառի համատեքստում: Այնինչ <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշման>> համաձայն <<հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին>> են հանձնվում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը և դրանց կից շինությունները: Սրանք այն շենքերն ու շինություններն են, որտեղ, որոշ դեպքերում շուրջ 70-80 տարի, ամենօրյա ռեժիմով, անասնաբուժական աշխատակազմը գործ է ունեցել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ կրող սուբյեկտների հետ: Ընդ որում այս շինքերին կից գործել են Բեկարի հորեր, որի փաստը ևս լրացուցիչ մտահոգության առիթ է դառնում: Հաշվի են առնվել արդյոք վերը նշված փաստերը, հատկապես այդ շենքերում սպանդանոցներ հինելու մտադրության ժամանակ, ուր են տեղափոխվում այդ շենքերում աշխատող մասնագետները, որտեղ են նրանք իրականացնելու իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները: ԵՎ ի լրումն, ինչպիսի արձագանք կարող է լինել ներքին և արտաքին շուկաներում, եթե բացահայտվի, որ այն միսը, մսամթերքը, որը տվյալ սպանդանոցի տերերը պետք է առաջարկեն պոտենցիալ հաճախորդներին ստացվել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ շուրջ 70-80 տարի ամենօրյա ռեժիմով աշխատող շենքերի տարածքներում: Տեղեկացված են արդյոք այն 7 շահառուները, որ իրենք ներդրում են անում <<ոչ առողջ>> տարածքներում և ինչ ռիսկեր են իրենց սպառնում:

Թաթուլ Ստեփանյան

19.06.2018

Առաջարկում եմ տեքստում ներկայացնել հիմնավորումներ, առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով թվով 7 գործարար ծրագրերի շահառուների կողմից հիմնվող սպանդանոցների գործարկումը բավարար է ՀՀ-ում ամբողջապես անցնել սպանդանոցային մորթի:

See more