Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի համաձայն։

 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0028 կադաստրային ծածկագրով 0,91788 հեկտար, Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0033 կադաստրային ծածկագրով 0.919661 հեկտար, Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0026 կադաստրային ծածկագրով 1,0774 հեկտար, Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0030 կադաստրային ծածկագրով 0.82564 հեկտար և Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0318-0105 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսներով հողամասերի համար սեփականատերերի դիմումների հիման վրա լիազոր մարմնին է ներկայացվել նպատակային, գործառնական և գոտևորման փոփոխությունների առաջարկություններ, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը տվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 2/փ-402, դեկտեմբերի 12-ի N 2/փ-407, N 2/փ-408, N 2/փ-406 և N 2/փ-409 դրական եզրակացությունները։

Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։

 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ առաջանում է հողամասերին հասցեներ տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումների ընդունման անհրաժեշտություն։

 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեն կհամալրվի 307 914 817 դրամով։

  • Duration

    12.01.2026 28.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 87

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: